News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 04
Տեսնել լրահոսը


Երեւանում բացվել է գեղասահքի եւ տափօղակով հոկեյի մանկապատանեկան մարզադպրոց։ Անվանի գեղասահորդ, ՌԴ հասարակական գործիչ, Պետդումայի պատգամավոր Իրինա Ռոդնինայի գեղասահքի դպրոցը գործելու է Ծովակալ Իսակովի պողոտայում գտնվող նորակառույց շենքում՝ Իրինա Ռոդնինայի ղեկավարությամբ:

«Սա այն դեպքն է, երբ դժվար է էմոցիաները բառերով փոխանցել: Այն, որ մարզադպրոցը իմ անունով է անվանվել, կարծում եմ՝ դա առաջին հերթին արդյունք է մեր երկրների բարեկամության և գեղասահքի այն ժառանգության, որը կա մեր երկրում: Ես շատ շնորհակալ եմ, որ իմ անունով առաջին մարզադպրոցը բացվել է ոչ թե Ռուսաստանում, այլ Հայաստանում»,- լրագրողների հետ զրույցում ասաց Իրինա Ռոդնինան:

Երկհարկանի մարզադպրոցի հողատարածքի մակերեսը 1 հա է, կառուցապատված հողատարածքը 4.360 քմ է, որից 1800 քմ զբաղեցնում է 538 նստատեղով սահադաշտը:

Մարզադպորցի 180 սաները նախքան այս սահադաշտի բացակայության պատճառով ձմռանը պարապում էին Կարապի լճում կառուցված սահադաշտում, ամռանը գեղասահորդները՝  պարուսուցման դահլիճում, հոկեյիստները` բակում:

«Եթե այն ժամանակ մենք մարզադպրոցը պահպանելու խնդիր ունեինք, ապա հիմա մեր խնդիրն այն զարգացնելն է, որովհետև արդեն մենք ունենք միջազգային չափանիշներին համապատասխան բարձրակարգ մարզադպրոց»,- լրագրողների հետ զրույցում նշեց  մարզադպրոցի տնօրեն Մելինե Ավագյանը:

Մարզադպրոցի բացմանն այսօր՝ դեկտեմբերի 5-ին,ներկա էր նաեւ ՀՀ նախագահը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Նոր տեխնոլոգիաները՝ գյուղական ենթակառուցվածքների զարգացման հիմքում (ֆոտո)
Ծրագրի երկրորդ փուլը մեկնարկել է 2023 թվականի ուշ աշնանը...
Փաշինյանին է ներկայացվել «Էնթերփրայզ Արմենիա» ներդրումների աջակցման կենտրոնի 2023 թ. գործունեության հաշվետվությունը
Վարչապետին են ներկայացվել 2023 թվականի ընթացքում «Էնթերփրայզ Արմենիայի» կողմից «մեկ…
Հայաստանը միջազգային ներդրողների համար գրավիչ լինելու լավ շանս ունի. «Freedom Holding Corp.»
Հայաստանը լավ հնարավորություն ունի...
Պատրաստ ենք քայլեր ձեռնարկել մեր երկրում նորվեգական ներդրումները խթանելու ուղղությամբ. Խաչատուրյանը՝ Նորվեգիայի դեսպանին
Նախագահ Վահագն Խաչատուրյանին իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Նորվեգիայի դեսպան Բերգլյոտ Հովլանդը...
«Viva University». Երկարաժամկետ ներդրում՝ երիտասարդների մասնագիտացման համար (ֆոտո)
Նախորդ տարվա ընթացքում մայրաքաղաքում և մարզերում երկամսյա դասընթացների երկու փուլերին մասնակցել է տարբեր բուհերի 44 ուսանող...
Կառավարությունը ներդրումնային ֆոնդերին խոստանում է 30 %-ի համաֆինանսավորում
Այս նախագիծն ուղղված է ներդրումնային ֆոնդերի կարողությունների ավելացմանը, Հայաստան նոր մուտք գործող ֆոնդերի համար առավել գրավիչ պայմանների…
Ամենաշատ