News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 16
Տեսնել լրահոսը

Հայաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանը գործել է շատ պրոֆեսիոնալ ու օրենքի շրջանակներում: Ասյ մասին դեկտեմբերի 7-ին ՀՀ խորհրդարանում լրագրողներին հայտնել է «Հանրապետական» խմբակցության նախագահ Վահրամ Բաղդասարյանը:

Այն հարցին, արդյոք կարելի է Մուկուչյանի թեկնածությունն առաջադրել՝ տարվա լավագույն նկարչի կոչման համար՝ նրա նկարչական գործունեության համար, Բաղդասարյանը պատասխանել է, որ պետք չէ խոսակցությունն անլուրջ դարձնել:

«Տիգրան Մուկուչյանը գործել է պրոֆեսիոնալ ու օրենքի շրջանակում: Նա դեռ չի հրապարակել վերջնական արդյունքները, այլ միայն ընտրատեղամասերի նախնական տվյալների մասին է հայտնել: Սահմանված ժամկետներում նա կհայտարարի նաեւ արդյուքները, նորից օրենքի շրջանակում»,- հայտնել է Բաղդասարյանը:

Նշենք, որ ԿԸՀ նախնական տվյալներով, դեկտեմբերի 6-ին սահմանադրական բարեփոխումների օգտին քվեարկել է 63.35 տոկոսը, իսկ դեմ՝ 32.35 տոկոսը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Դեռ վաղ է խոսել ընտրություններն ամբողջությամբ էլեկտրոնային հարթակներ տեղափոխելու հնարավորության մասին. ԿԸՀ նախագահ
Այս ընտրակարգն ունի մեկ շատ լուրջ թերություն, այն է՝ հնարավոր չի լինի կրկնակի ստուգել ընտրություններին մասնակցած անձի իսկությունը...
Ընտրական համակարգը միշտ պատրաստ է ընտրություն կազմակերպելուն. ԿԸՀ նախագահը՝ արտահերթ ընտրությունների մասին
Freedom House-ը հղում էր արել հասարակական կազմակերպությունների...
ԿԸՀ նախագահը ներկայացրել է 2022-2023 ԿԸՀ թվականների գործունեության հաղորդումը
ԿԸՀ նախագահը նախ հիշեցրել է, որ գործող հանձնաժողովն իր լիազորությունները ստանձնել է 2022-ի հոկտեմբերին, հետևաբար գործող հանձնաժողովի գործունեության...
ՄԱԿ-ի ներկայացուցիչներն ուզում են Ընտրական օրենսգրքի նախագծի առանցքային փոփոխություններին ծանոթանալ գրավոր ընթացակարգով
Կենտրոնական ընտրական հանձնաժողովը նոյեմբերի 20-ին հյուրընկալել է ՄԱԿ...
Ընտրական օրենսգրքում նախատեսվող փոփոխությունները խիստ խնդրահարույց են. ՀԿ-ների հայտարարությունը
ՀՀ Արդարադատության նախարարությունը շրջանառել է «ՀՀ ընտրական օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ...
Վերին Դվին և Արզնի համայնքների քվեարկության վերջնական արդյունքները հայտնի են
2023 թվականի հոկտեմբերի 29-ին Արարատի մարզի Վերին Դվին համայնքում համայնքի ղեկավարի և ավագանու անդամների, իսկ Կոտայքի մարզի Արզնի…
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ