News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 03
Տեսնել լրահոսը

Ազատության հրապարակում մեկնարկել է սահմանադրական փոփոխությունների դեմ պայքարող «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի հանրահավաքը:

NEWS.am-ի թղթակիցը հաղորդում է, որ Ազատության հրապարակում են «Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը, Հիմնադիր խորհրդարանի անդամ, ազատամարտիկ Ժիրայր Սեֆիլյանը: Հավաքի մասնակիցները դեռ չեն հայտարարել՝ ինչ են պատրաստվում անել այսօր:

Հանրահավաքից առաջ մասնակիցները մեկ րոպե լռությամբ հարգեցին Սպիտակի երկրաշարժի զոհերի հիշատակը:

Նշենք, որ Հայաստանում դեկտեմբերի 6-ին սահմանադրական փոփոխությունների հանրաքվե անցկացվեց, որի արդյունքում ընտրողների 63,35 տոկոսը

 (825 851 ընտրող) «Այո» քվեարկեց սահմանադրական փոփոխություններին, 32,35 տոկոսը՝ «Ոչ» (421 600 ընտրող):

«Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատը հանրաքվեից անմիջապես հետո հանրահավք ու երթ էր սկսել Երեւանի կենտրոնում՝ պահանջելով չեղյալ հայտարրել քվեարկությունը, որը նրանք համարում են կեղծված: Մինչեւ առավոտյան ժամը 3-ը շարժման մասնակիցները երթ էին անում Երեւանի կենտրոնում մի քանի անգամ ապարդյուն փորձելով մոտենալ ԿԸՀ շենքին, որը բոլոր կողմերից շրջափակված էր ոստիկաններով:

Նշենք, որ այսօր ժամը 18:00-ին Ազատության հրապարակում հանրահավաք է հրավիրել նաեւ «Ոչ»-ի ճակատը, որի կազմում են ՀԱԿ-ը եւ «Չեք անցկացնի» նախաձեռնությունը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Սերժ Սարգսյան. Սահմանադրական փոփոխությունները բանակի մարտունակության վրա միայն դրական են ազդելու
Պաշտպանության նախարարությունում պետք է ծառայեն այն տղաները, ովքեր իրենց քաջաբար են դրսեւորել...
ԼՂՀ Սահմանադրական բարեփոխումների հանրաքվե. ՀՅԴ-ն ակտիվ «դեմի» քարոզարշավ չի կազմակերպի, Խանումյանը մենակ մնա՞ց
Սահմանադրական բարեփոխումների նախագծին դեմ են քվեարկել երկու խմբակցություն` «Դաշնակցությունն» ու «Վերածնունդը»...
ՄԻՊ-ը հրապարակել է սահմանադրական հանրաքվեի վերաբերյալ զեկույցը
Ընտրական գործընթացին առնչվող հանցանքների քննության հետ կապված նշված պրակտիկան արդյունավետ չէ նման իրավախախտումները կանխարգելելու տեսանկյունից․․․
Սահմանադրական հանրաքվեի կեղծարարներն ընդամենը տուգանքով ազատվեցին. Զուրաբյան
Զուրաբյանը հիշեցրեց, որ Գլխավոր դատախազության տվյալներով՝ 2015-ի դեկտեմբերի 6-ի հանրաքվեում խախտումների մասին 597 ահազանգ է ստացվել...
Շիրակ Թորոսյանը սահմանադրական փոփոխությունների մասին. Հայաստանում ու Ղարաբաղում իրավիճակը նույնը չէ
ԼՂՀ նոր Սահմանադրության հայեցակարգը ենթադրում է անցում կառավարման նախագահական ձեւին...
Բակո Սահակյանը կուսակցությունների հետ քննարկել է սահմանադրական բարեփոխումները
Հանդիպմանը ներկա էին ԼՂՀ ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը, պաշտոնատար այլ անձինք...
Ամենաշատ