News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

Անդրադառնալով Աղթամարի Սուրբ Խաչ եկեղեցու պատարագին` «Ազգ»-ը գրում է, որ թուրքական կառավարությունն այսպիսով փորձում է խառնաշփոթություն առաջացնելու հայերի շրջանում: «Անցած կարճ ժամանակահատվածում սա Թուրքիայի երրորդ հաշվարկված քայլն է, որով նա ներքին հակասություններով լի քաոսային իրավիճակ է ստեղծում հայերի շրջանում, որից էլ ճաշակում է իր գործողությունների քաղցր պտուղները:

Հայկական պատմական հողերին տիրանալուց եւ 1,5 միլիոն բնիկ հայերին ջարդելուց հետո Թուրքիան շատ հեշտությամբ եւ մեծ վարպետությամբ կարողանում է զանազան մեքենայություններ բանեցնել զոհերի հետնորդների շրջանում, որոնք դեռ չեն կարողանում ազգային միաբանություն եւ վճռական կամք դրսեւորել` դիմագրավելու համար նրա քողածածկ խաղերը: Քաղաքական այդ քայլերից առաջինը արձանագրություններն էին, որոնք ոչ միայն հույսեր առաջացրին հայերի մեջ, այլեւ հաջողությամբ հիմարացրին միջազգային հասարակությանը: Երկրորդը Ստամբուլում հայոց պատրիարքական տեղապահի ընտրությունն էր:

Թուրքերը քաջալերեցին երկու տարբեր հանձնախմբերի (հոգեւոր խորհրդի եւ ընտրությունների կազմկոմիտեի) ձեւավորումը եւ ստամբուլահայերին երկու հակադիր ճակատների բաժանելով կարողացան հասնել այն բանին, որ պատրիարքի տեղապահ «ընտրվեց» Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը, աննախադեպ մի երեւույթ ամբողջ հայոց պատրիարքարանի պատմության մեջ: Չնայած «ընտրությունը» դատարաններում ներկայումս վիճարկվում է, Աթեշյանը արդեն վայելում է պտուղները`պարելով թուրքական կառավարության սրնգի ներքո»: Իսկ այժմ, ըստ թերթի,  երրորդ քայլն է Թուրքիան առաջարկում մեզ` Աղթամարի Սուրբ Խաչ եկեղեցում պատարագ մատուցելու տեսքով: «Պատմական այս տաճարում մեկանգամյա արարողություն թույլատրելով` թուրքական կառավարությունը շատ հստակ ձեւով արտահայտում է իր նպատակները, որոնցից առաջինն այն է, որ այդ կառույցը նա չի ճանաչում որպես պաշտամունքի վայր, երկրորդը, որ առիթն օգտագործում է ձեւացնելու, թե կրոնական հանդուրժողականության կողմնակից է` որպեսզի հեշտացնի իր անդամակցությունը Եվրոմիությանը, եւ երրորդը, որ դրանով խթանում է նորանոր զբոսաշրջիկների այցելությունն իր երկիր: Բայց ամենից ավելի նրան հրճվեցնում է այն, որ հայերը միաբան չեն եւ ամեն, նույնիսկ փոքր առիթի դեպքում, նրանք կռվում են մեկը մյուսի դեմ: ...Հայերն այսպիսով բաժանվում են երկու հակառակ խմբավորումների, որոնք վիճում են մեկը մյուս հետ, մեղադրում մեկը մյուսին, մոռանալով հաճախ Թուրքիայի խարդավանքների մասին»,-գրում է «Ազգ»-ի մեկնաբանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ունենք պայմանավորվածություն, որ նոր հանդիպում տեղի կունենա Հայաստանի և Թուրքիայի ներկայացուցիչների միջև. Ռուբինյան
Հայ-թուրքական սահմանին Մարգարայի կամուրջը վերանորոգվել է արդեն…
Ռուբեն Ռուբինյանը Միխայել Զիբերթի հետ քննարկել է Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացը
Ազգային ժողովի նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը հունիսի 4-ին ընդունել է...
Թուրքիայի հետ մի շարք հարցերի շուրջ ունենք բավականին լայն փոխըմբռնում. Արարատ Միրզոյան
Իհարկե, ակնհայտորեն, ժամանակ է, որ մենք տեսնենք գետնի վրա կոնկրետ իրականացվող պայմանավորվածություններ…
«Հրապարակ». Սահմանը դեռ չի բացվել, բայց պատրաստ են բեռներ ընդունել
Այսինքն, պատրաստ են բեռներ ընդունել, սակայն սահմանը դեռ չի բացվել․ Թուրքիան պայման է դրել` մինչեւ...
Հայաստանի հետ սահմանը պետք է բացել եւ կարգավորել հարաբերությունները. Դավութօղլու
Չպետք է թույլ տալ Մերձավոր Արեւելքում մոլեգնող կրակը հասնի Կովկաս...
ԿԳՄՍ նախարարը և Թուրքիայի մշակույթի նախարարը մտքեր են փոխանակել Անիի պատմական կամրջի վերականգնման վերաբերյալ
Հայաստանի և Թուրքիայի հարաբերությունների ամբողջական կարգավորման շրջանակում, ի թիվս այլ հարցերի...
Ամենաշատ