News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

Պոլսո Հայոց պատրիարքական ընդհանուր փոխանորդ արքեպիսկոպոս Արամ Աթեշյանը պատասխանել է գերմանական Deutsche Welle-ի հարցերին` կապված Վանի Աղթամար կղզու Ս. Խաչ եկեղեցու պատարագի հետ:

Արք. Աթեշյանը, ով առաջիկա սեպտեմբերի 19-ին պետք է գլխավորի 100 տարի անց Սուրբ Խաչում իրականացվելիք առաջին պատարագը, նշել է, թե Թուրքիայի հայերը այդ պատարագին ոգեւորությամբ են սպասել, սակայն խաչի չտեղադրման լուրը, հայերի այդ ոգեւորությունը կոտրեց:

Սրբազանը հիշեցրել է, որ նախատեսված է եղել պատարագից մեկ շաբաթ առաջ խաչը տեղադրել եկեղեցու գմբեթին եւ հավելել, որ Թուրքիայում սեպտեմբերի 12-ի հանրաքվեն մեջտեղ եկավ եւ խաչի տեղադրումը անհնարին դարձավ, սակայն պատարագի օրը մասնակիցները կարող են տեսնել այն խաչը, որը պետք է տեղադրվի պատարագից հետո:

«Վանի նահանգապետը հայ համայնքին խոսք է տվել, որ պատարագից հետո խաչը անպայման դրվելու է: Մինչեւ հիմա մտածում էինք, որ 5 հազար հոգի կմասնակցի պատարագին, սակայն ներկա իրավիճակը սահմանափակում է այցելուների քանակը, քանի որ պատարագին մասնակցել ցանկացողների մի մասը հրաժարվեց գալ:  Հրաժարվեց պատարագին մասնակցել նաեւ Սուրբ Էջմիածինը, ավելի վաղ հրաժարվել էր Անթիլիասը»-նշել է Պոլսո հայոց պատրիարքական ընդհանուր փոխանորդ, արք. Արամ Աթեշյանը` ամփոփելով, որ Երուսաղեմը մասնակցելու է:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ունենք պայմանավորվածություն, որ նոր հանդիպում տեղի կունենա Հայաստանի և Թուրքիայի ներկայացուցիչների միջև. Ռուբինյան
Հայ-թուրքական սահմանին Մարգարայի կամուրջը վերանորոգվել է արդեն…
Ռուբեն Ռուբինյանը Միխայել Զիբերթի հետ քննարկել է Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացը
Ազգային ժողովի նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը հունիսի 4-ին ընդունել է...
Թուրքիայի հետ մի շարք հարցերի շուրջ ունենք բավականին լայն փոխըմբռնում. Արարատ Միրզոյան
Իհարկե, ակնհայտորեն, ժամանակ է, որ մենք տեսնենք գետնի վրա կոնկրետ իրականացվող պայմանավորվածություններ…
«Հրապարակ». Սահմանը դեռ չի բացվել, բայց պատրաստ են բեռներ ընդունել
Այսինքն, պատրաստ են բեռներ ընդունել, սակայն սահմանը դեռ չի բացվել․ Թուրքիան պայման է դրել` մինչեւ...
Հայաստանի հետ սահմանը պետք է բացել եւ կարգավորել հարաբերությունները. Դավութօղլու
Չպետք է թույլ տալ Մերձավոր Արեւելքում մոլեգնող կրակը հասնի Կովկաս...
ԿԳՄՍ նախարարը և Թուրքիայի մշակույթի նախարարը մտքեր են փոխանակել Անիի պատմական կամրջի վերականգնման վերաբերյալ
Հայաստանի և Թուրքիայի հարաբերությունների ամբողջական կարգավորման շրջանակում, ի թիվս այլ հարցերի...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ