News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

Աղթամարի Ս Խաչ եկեղեցու վրա մինչեւ սեպտեմբերի 19-ը խաչը չտեղադրելու որոշումը անհանգստացրել է Վանի մի շարք հասարակական կազմակերպությունների, որոնք հավաքվել եւ քննարկել են ստեղծված իրավիճակը:

Թուրքական Gercekgundem կայքէջի փոխանցմամբ`  Վանի առեւտրա-արդյունաբերական պալատում հավաքված Վանի հասարակական կազմակերպությունների  անունից հայտարարությամբ հանդես եկած Վանի առետրա-արդյունաբերական պալատի նախագահ Զահիր Քանդաշօղլուն նշել է, թե 2 օր է, ինչ իրենք հիասթափված են թուրքական իշխանությունների այն որոշումից, թե հնարավոր չէ խաչը մինչեւ պատարագի օրը տեղադրել Ս.Խաչի գմբեթին:

Զահիր Քանդաշօղլուն կարեւորել է պատարագի անցկացումը թե երկրի, թե Վանի նահանգի համար եւ ավելացրել. «Ինչո՞ւ նման անհարթություն ստեղծվեց: Ինչո՞ւ մինչեւ հիմա խաչը տեղադրված չէ:  Մենք այսօրվա մեր աշխատանքի ավարտին մի շրջաբերական կպատրաստենք եւ կփոխանցեք լրատվամիջոցներին ու պատկան մարմիններին»-նշել է Զահիր Քանդաշօղլուն` հիշեցնելով, որ Էջմիածնից հայ հոգեւորականների այցի չեղյալ հայտարարելուց հետո Վանի հյուրանոցներում նախօրոք արված որոշ ամրագրումները չեղյալ են հայտարարվել:

Ըստ Քանդաշօղլուի` Թուրքիայի նախարարների խորհուրդը խաչ տեղադրելու թույլտվությունը տվել է, եւ այն անպայման կտեղադրվի, սակայն տեխնիկական խնդրի լուծման համար պետք է միջոցներ ձեռնարկել:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Փաստ». Ինչպե՞ս և ինչո՞ւ հանկարծ տեղի ունեցավ տրամադրությունների «փոփոխություն»
Չմոռանանք, որ մինչ վերջերս նախապայմանների ու պայմանների պակաս չկար՝ սկսած Ադրբեջանի հետ...
Ունենք պայմանավորվածություն, որ նոր հանդիպում տեղի կունենա Հայաստանի և Թուրքիայի ներկայացուցիչների միջև. Ռուբինյան
Հայ-թուրքական սահմանին Մարգարայի կամուրջը վերանորոգվել է արդեն…
Ռուբեն Ռուբինյանը Միխայել Զիբերթի հետ քննարկել է Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացը
Ազգային ժողովի նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը հունիսի 4-ին ընդունել է...
Թուրքիայի հետ մի շարք հարցերի շուրջ ունենք բավականին լայն փոխըմբռնում. Արարատ Միրզոյան
Իհարկե, ակնհայտորեն, ժամանակ է, որ մենք տեսնենք գետնի վրա կոնկրետ իրականացվող պայմանավորվածություններ…
«Հրապարակ». Սահմանը դեռ չի բացվել, բայց պատրաստ են բեռներ ընդունել
Այսինքն, պատրաստ են բեռներ ընդունել, սակայն սահմանը դեռ չի բացվել․ Թուրքիան պայման է դրել` մինչեւ...
Հայաստանի հետ սահմանը պետք է բացել եւ կարգավորել հարաբերությունները. Դավութօղլու
Չպետք է թույլ տալ Մերձավոր Արեւելքում մոլեգնող կրակը հասնի Կովկաս...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ