News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը

2015 թ. դեկտեմբերի 13-ին ՀՀ ԿԸՀ-ն, անտեսելով խախտումների մասին ոչ կուսակցական դիտորդների եւ քաղաքական կուսակցություների բազմաթիվ արժանահավատ հաղորդումները, հաստատեց սահմանադրական հանրաքվեի կեղծված արդյունքները:

Այդ մասին ասվում է «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի Քաղաքական խորհուրդի հայտարարության մեջ։

«Հանրության տեսադաշտում հայտնված ընտրակեղծարարության փաստերը վկայում են, որ հանրաքվեի անաչառ անցկացմանը միջամտած անձինք, այդ թվում՝ հանձնաժողովների անդամները, ընտրախախտումները կատարել են ՀՀԿ-ի ընտրական շտաբների հովանու ներքո, բացահայտ կերպով՝ համոզված լինելով, որ անպատիժ են մնալու:

Հրապարակված փաստերը վկայում են նաեւ, որ իրավապահ մարմինները ընտրողների ազատ կամաարտահայտման խախտումների ժամանակ եղել են պասիվ դիտորդի դերում, իրենց նախաձեռնությամբ չեն կանխել ընտրախախտման գոնե մեկ դեպք եւ որեւէ քայլ չեն կատարել նման խախտումներ կատարած անձանց պատասխանատվության ենթարկելու ուղղությամբ:

Ավելին՝ հանրաքվեի օրը ոստիկանությունը շրջափակել է ԿԸՀ-ի շենքը եւ ուժ գործադրելու սպառնալիքով թույլ չի տվել, որ «Նոր Հայաստան» ճակատի լիազոր ներկայացուցիչները մուտք գործեն այնտեղ եւ հենց այդ պահին տեղի ունեցող արդյունքների ամփոփման ընթացքում զանգվածային ընտրախախտումների վերաբերյալ իրենց ունեցած տեղեկություները եւ բողոքը ներկայացնեն ԿԸՀ-ին:

Հաշվի առնելով այս ամենը, «Նոր Հայաստան» ճակատի քաղաքական խորհուրդը հայտարարում է, որ հանրաքվեն կեղծվել է ՀՀԿ-ի կենտրոնական շտաբի համակարգմամբ եւ ուղղորդմամբ, իսկ դրա արդյունքները հաստատվել են նույն ՀՀԿ-ին ծառայող ԿԸՀ-ի ապօրինի որոշմամբ, ասվում է «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի Քաղաքական խորհուրդի հայտարարության մեջ։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Դեռ վաղ է խոսել ընտրություններն ամբողջությամբ էլեկտրոնային հարթակներ տեղափոխելու հնարավորության մասին. ԿԸՀ նախագահ
Այս ընտրակարգն ունի մեկ շատ լուրջ թերություն, այն է՝ հնարավոր չի լինի կրկնակի ստուգել ընտրություններին մասնակցած անձի իսկությունը...
Ընտրական համակարգը միշտ պատրաստ է ընտրություն կազմակերպելուն. ԿԸՀ նախագահը՝ արտահերթ ընտրությունների մասին
Freedom House-ը հղում էր արել հասարակական կազմակերպությունների...
ԿԸՀ նախագահը ներկայացրել է 2022-2023 ԿԸՀ թվականների գործունեության հաղորդումը
ԿԸՀ նախագահը նախ հիշեցրել է, որ գործող հանձնաժողովն իր լիազորությունները ստանձնել է 2022-ի հոկտեմբերին, հետևաբար գործող հանձնաժողովի գործունեության...
ՄԱԿ-ի ներկայացուցիչներն ուզում են Ընտրական օրենսգրքի նախագծի առանցքային փոփոխություններին ծանոթանալ գրավոր ընթացակարգով
Կենտրոնական ընտրական հանձնաժողովը նոյեմբերի 20-ին հյուրընկալել է ՄԱԿ...
Ընտրական օրենսգրքում նախատեսվող փոփոխությունները խիստ խնդրահարույց են. ՀԿ-ների հայտարարությունը
ՀՀ Արդարադատության նախարարությունը շրջանառել է «ՀՀ ընտրական օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ...
Վերին Դվին և Արզնի համայնքների քվեարկության վերջնական արդյունքները հայտնի են
2023 թվականի հոկտեմբերի 29-ին Արարատի մարզի Վերին Դվին համայնքում համայնքի ղեկավարի և ավագանու անդամների, իսկ Կոտայքի մարզի Արզնի…
Ամենաշատ