News
Լրահոս
News
Երկուշաբթի
Մայիս 06
Տեսնել լրահոսը

ՀՀԿ ԳՄ նիստում քննարկվել է սահմանադրական փոփոխություններից հետո սպասվող օրենսդրական փոփոխությունները։ Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 16-ին, նիստից հետո լրագրողների հետ զրույցում հայտարարել է  կուսակցության խոսնակ Էդուարդ Շարմազանովը։

Հանրաքվեի արդյունքները Սահմանադրական դատարանում վիճարկելու ՀԱԿ-ի նախաձեռնության վերաբերյալ ասել է՝ հանրաքվեի արդյունքները վիճարկման առարկա չեն։ 

 Լրագրողների հարցին, թե կհաջողվի՞ ՀԱԿ-ին  հավաքել ՍԴ դիմելու համար անհրաժեշտ 27 ստորագրությունը, Շարմազանովը պատասխանել է. «Սահմանադրական դատարան դիմելը իրենց սահմանադրական իրավունքն է, մինչեւ որբաթ ժամը 18։00-ն ժամանակ ունեն։ Կապրենք՝ կտեսնենք։ Հիմա, որ ասեմ՝ չի հաջողվի իրեց դիմել Սահմանադրական դատարան, կասեն՝ Շարմազանովը չարախնդում է։ Ես չեմ ուզում կենտրոնանալ դրա վրա»։

ԱԺ փոխխոսնակն ասել է՝ հանրաքվեի արդյունքների վերաբերյալ անվստահության մթնոլորտ  չկա հանրության շրջանում։ 

Ըստ  Շարմազանովի՝ ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանը, որը  սահմանադրական փոփոխությունների մշտական  հանձնաժողովի  ղեկավարն էր,  արդար որոշում կկայացնի, եթե ՀԱԿ-ին հաջողվի դիմել ՍԴ։

«Գագիկ Հարությունյանը ցանկացած որոշում կայացնելիս՝ առաջնորդվում է ոչ թե անձնական, այլ պետական շահի գերակայությամբ, պետք չի կասկածանքով նայել ու լսել այն հեքիաթները, որից նավթալինի հոտ է գալիս, որը պատմում են մարգինալացված, քաղաքական ազդեցություն չունեցող ընդդիմադիր ներկայացուցիչները»,-ասել է ՀՀԿ խոսնակը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Սերժ Սարգսյան. Սահմանադրական փոփոխությունները բանակի մարտունակության վրա միայն դրական են ազդելու
Պաշտպանության նախարարությունում պետք է ծառայեն այն տղաները, ովքեր իրենց քաջաբար են դրսեւորել...
ԼՂՀ Սահմանադրական բարեփոխումների հանրաքվե. ՀՅԴ-ն ակտիվ «դեմի» քարոզարշավ չի կազմակերպի, Խանումյանը մենակ մնա՞ց
Սահմանադրական բարեփոխումների նախագծին դեմ են քվեարկել երկու խմբակցություն` «Դաշնակցությունն» ու «Վերածնունդը»...
ՄԻՊ-ը հրապարակել է սահմանադրական հանրաքվեի վերաբերյալ զեկույցը
Ընտրական գործընթացին առնչվող հանցանքների քննության հետ կապված նշված պրակտիկան արդյունավետ չէ նման իրավախախտումները կանխարգելելու տեսանկյունից․․․
Սահմանադրական հանրաքվեի կեղծարարներն ընդամենը տուգանքով ազատվեցին. Զուրաբյան
Զուրաբյանը հիշեցրեց, որ Գլխավոր դատախազության տվյալներով՝ 2015-ի դեկտեմբերի 6-ի հանրաքվեում խախտումների մասին 597 ահազանգ է ստացվել...
Շիրակ Թորոսյանը սահմանադրական փոփոխությունների մասին. Հայաստանում ու Ղարաբաղում իրավիճակը նույնը չէ
ԼՂՀ նոր Սահմանադրության հայեցակարգը ենթադրում է անցում կառավարման նախագահական ձեւին...
Բակո Սահակյանը կուսակցությունների հետ քննարկել է սահմանադրական բարեփոխումները
Հանդիպմանը ներկա էին ԼՂՀ ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը, պաշտոնատար այլ անձինք...
Ամենաշատ