News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

«168 ժամ» թերթը գրում է. «Երեկ Գյումրիի ռուսական 102-րդ ռազմակայանի տարածքում մեկնարկեց այս տարվա հունվարի 12-ին Ավետիսյանների ընտանիքին գնդակահարած ռուս զինծառայող Վալերի Պերմյակովի դատավարությունը: Այն սկսվեց խայտառակ մթնոլորտում, որն առաջին հերթին՝ պայմանավորված էր դատավարության մասնակիցների համար տարրական պայմանների բացակայությամբ:

Դատավարության մասնակիցների արդարացի տարակուսանքն ու զայրույթն առաջացրեց այն, թե ինչու դատավարությունը չի անցնում հայկական դատարանում, որտեղ գոնե նվազագույն պայմաններն ապահովված են: Բայց այս՝ դատավարության տարրական պայմանների բացակայությունը՝ տեխնիկական խնդիր լինելով հանդերձ, իր մեջ շատ մեծ խորհրդանշականություն է պարունակում: Այն խորհրդանշում է Հայաստանի ռազմավարական գործընկեր, Պերմյակովի հայրենի Ռուսաստանի վերաբերմունքը Հայաստանի Հանրապետության ու հայ ժողովրդի նկատմամբ: Դա վերաբերմունք է, որով վերաբերվում են վասալին, ենթակային՝ լավագույն դեպքում, դա այն վերաբերմունքն է, որով վերաբերվողը համարում է, որ վերաբերմունքի ենթարկվողն ավելիին արժանի չէ:

Երեկ մեկնարկած դատավարությամբ Ռուսաստանը պաշտպանում է իր քաղաքացու, մարդասպան քաղաքացու իրավունքները, որը պաշտպանելով՝ պաշտպանում է իր՝ որպես պետության, իրավունքն ու գերակայությունը՝ ոտնահարելով Հայաստանի Հանրապետության, ՀՀ քաղաքացիների արժանապատվությունը: Ռուսաստանի շահը՝ դատավարությունն անպայմանորեն ռուսական ռազմաբազայի տարածքում անցկացնելու տեսքով, փաստորեն, նույնանում է մարդասպանի՝ Պերմյակովի շահի հետ: Ու դա ավելի է ընդգծվում ՀՀ իշխանությունների՝ սեփական երկրի, սեփական քաղաքացիների շահն ու արժանապատվությունը պաշտպանելու անկարողության ֆոնին… 2015 թվականը Հայաստանի համար մահաբեր տարի էր: Այն սկսվեց Ավետիսյանների ընտանիքի սպանդով եւ ավարտվում է այդ սպանդն իրականացրած ստահակի դատավարության մեկնարկով:

Տեղի ունեցածը՝ վեր լինելով անձնական ողբերգությունից, իրականում լինելով համազգային ողբերգություն, անուղղակիորեն խորհրդանշում է հայ-ռուսական հարաբերությունների ներկայիս մակարդակը: Խորհրդանշում է այն սարսափելի հեռանկարը, որը սպասվում է Հայաստանին՝ Ռուսաստանի հետ հարաբերությունները ներկայիս որակով շարունակելու դեպքում: Իսկ այսպես շարունակվելու դեպքում՝ Հայաստանը՝ որպես պետություն, ենթարկվելու է «սպանդի»՝ բառի ոչ ուղիղ իմաստով: Հայաստանի ինքնիշխանությունն ուղիղ իմաստով արդեն «սպանվել» է, եւ այն, ինչ կատարվում է այսօր, այդ սպանության հետեւանքն է»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ռուսաստանը չի հրաժարվում ռազմատեխնիկական ոլորտում Հայաստանի հետ շփումներից. Զախարովա
Ռազմական արտադրանքի մատակարարումները արտասահմանյան երկրներ իրականացվում են՝ հաշվի առնելով հատուկ ռազմական գործողության կարիքները...
Եթե Պուտինն էլ լկտիի նման իրեն պահի, ինչպես Լուկաշենկոն, Ռուսաստան էլ չենք գնա. Հովիկ Աղազարյան
Հանգիստ կարելի է ասել, որ Ռուսաստանն իրեն շատ վատ է պահում, որ մեր թշնամի պետությանն այսքան զենք է վաճառել: Բայց ես դա չեմ համարում փաստարկ...
«Իրավունք». Հաղթանակի զբոսայգում պատռել են ՌԴ դրոշն ու պոկել զինանշանը
Քաղաքացիներն ահազանգում են, որ ՌԴ պետական դրոշը ինչ-որ հակառուս կամ հակառուսներ պատռել են: Ավելին...
Նարիշկինը հայտնել է, որ Հայաստանում ԱՄՆ ռազմակայանների հայտնվելու մասին խոսելն առայժմ վաղ է
Հայաստանի տարածքում ԱՄՆ ռազմակայանների հայտնվելու մասին վաղ է խոսել...
ՌԴ փոխվարչապետը նշել է ռուս մասնագետների օգնության կարեւորությունը ՀՀ-ի եւ Վրաստանի միջեւ երկաթուղու վերականգնման համար
Օվերչուկը նշել է ռուս մասնագետների օգնության կարեւորության մասին...
Հայաստանը խզում է կապերը ՀԱՊԿ-ի հետ՝ չունենալով անվտանգության այլ երաշխիքներ. ՀՀԿ
Նրա խոսքով, Հայաստանի անվտանգության համակարգում իսկապես խնդիրներ կան...
Ամենաշատ