News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

Վանի Աղթամար կղզում Սուրբ Խաչ եկեղեցու վրա խաչ չտեղադրելու թուրքական իշխանությունների որոշումը խուճապի է մատնել Վանի գործարարներին եւ բնակչությանը, քանի որ բազմաթիվ հայաստանցիներ հայտարարել են, թե չեղյալ են հայտարարել իրենց նախօրոք արած ամրագրումները։

Թուրքական Referans-ի փոխանցմամբ՝  այս տարվա մայիսին Հայաստան ժամանած եւ Երեւանի առեւտրա-արդյունաբերական պալատի հետ համագործակցության հուշագիր ստորագրած Վանի առեւտրա-արդյունաբերական պալատի նախագահ Զահիր Քանդաշօղլուն նշել է, թե իրենց խոսքը խոսք է եւ անպայման խաչը կտեղադրվի։ «Վանի նահանգապետը հայտարարել էր, թե տեխնիկական խնդիրների պատճառով խաչը հնարավոր չէ տեղադրել։ Այդ դեպքում, մենք մեր միջոցներով եւ հատուկ տեխնիկայով խաչը կտեղադրենք։ Մենք չենք ցանկանում, որ գեթ մեկ հայ չեղյալ հայտարարի իր այցը Վան՝ խաչը չտեղադրելու պատճառով»-նշել է Քանդաշօղլուն:

Նշելով, որ արդեն 3 հազար ամրագրումներից 250-ը չեղյալ է հայտարարվել՝ Վանի առեւտրի պալատի նախագահն ասել է. «Երկուշաբթի խաչը կտեղափոխենք կղզի եւ կսկսենք տեղադրման աշխատանքները։ Մենք դա խոստանում ենք մեր հայ հյուրերին։ Նման բացասական հայտարարությունից հետո թույլ չենք տա այս կարեւոր իրադարձությունը փակուղի մտցնել»-նշել է Քանդաշօղլուն՝ հավելելով, որ իրենց հաշվարկներով, Վան պետք է գար 5 հազար զբոսաշրջիկ, որոնք կծախսեին մոտ 1500-ական եվրո, ինչը մեծ աջակցություն կլիներ Վանի տնտեսությանը։

Իր հերթին հայ-թուրքական գործարար հանձնաժողովի թուրք համանախագահ Նոյան Սոյաքը նշել է, թե խաչի հետ կապված ճգնաժամը կապված է սեպտեմբերի 12-ի հանրաքվեի հետ։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Փաստ». Ինչպե՞ս և ինչո՞ւ հանկարծ տեղի ունեցավ տրամադրությունների «փոփոխություն»
Չմոռանանք, որ մինչ վերջերս նախապայմանների ու պայմանների պակաս չկար՝ սկսած Ադրբեջանի հետ...
Ունենք պայմանավորվածություն, որ նոր հանդիպում տեղի կունենա Հայաստանի և Թուրքիայի ներկայացուցիչների միջև. Ռուբինյան
Հայ-թուրքական սահմանին Մարգարայի կամուրջը վերանորոգվել է արդեն…
Ռուբեն Ռուբինյանը Միխայել Զիբերթի հետ քննարկել է Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացը
Ազգային ժողովի նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը հունիսի 4-ին ընդունել է...
Թուրքիայի հետ մի շարք հարցերի շուրջ ունենք բավականին լայն փոխըմբռնում. Արարատ Միրզոյան
Իհարկե, ակնհայտորեն, ժամանակ է, որ մենք տեսնենք գետնի վրա կոնկրետ իրականացվող պայմանավորվածություններ…
«Հրապարակ». Սահմանը դեռ չի բացվել, բայց պատրաստ են բեռներ ընդունել
Այսինքն, պատրաստ են բեռներ ընդունել, սակայն սահմանը դեռ չի բացվել․ Թուրքիան պայման է դրել` մինչեւ...
Հայաստանի հետ սահմանը պետք է բացել եւ կարգավորել հարաբերությունները. Դավութօղլու
Չպետք է թույլ տալ Մերձավոր Արեւելքում մոլեգնող կրակը հասնի Կովկաս...
Ամենաշատ