News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

Ոչ միայն ՀՀՇ-ն, այլ նաեւ Հայաստանի ողջ քաղաքական դաշտը նահանջել է ազատական արժեքներից: Այս մասին սեպտեմբերի 10-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց Հայոց համազգային շարժում կուսակցության նախկին անդամ, Հայաստանի նախկին ԱԳ նախարար Ալիկ Արզումանյանը:

Նա նաեւ անդրադարձավ ՀՀՇ վերջին համագումարին եւ դրան հաջորդած զարգացումներին՝ նշելով. «Հնչեցվել են մեր ընկերների կողմից կասկածներ համագումարի մասին, փաստը, որ նման ահազանգեր հնչել են, անընդունելի է, որովհետեւ, լինելով ՀՀՇ անդամ, մշտապես կարծել եմ, որ ՀՀՇ–ն այն լիբերալ ուժն է, որը պետք է իր ներքին հարցերում առաջնորդվի ժողովրդավարական սկզբունքներով։ Ցավում եմ, որ այսօր նահանջ է նկատվում։ Շատ մեծ ցավ կարող եմ հայտնել, որ լիբերալ դաշտն է այսօր ոչնչացվում Հայաստանում, չգիտես ինչու՝ այդ թեմաներով ոչ ոք չի խոսում»,– հայտարարեց Արզումանյանը: Նրա խոսքով՝ ՀԱԿ–ում ազատական հոսանքի լոկոմոտիվ պետք է լինի ՀՀՇ–ն:  «Կկարողանա՞, ուրեմն ամեն ինչ նորմալ է, չի՞ կարողանա, ուրեմն լուրջ խնդիր ունենք, եւ Հայաստանում բացակայում է կարեւորագույն քաղաքական հոսանքը՝ ազատական ժողովրդավարական հոսանքը»,-նկատեց ՀԱԿ ներկայացուցիչը եւ հույս հայտնեց, որ ՀՀՇ–ն կվերականգնի այն արժեքները, որոնք որդեգրել է:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Շարժումը փողոցում լինելու է, առաջիկա ամիսներին հրապարակը չենք լքելու, լինելու ենք օրակարգ թելադրողը. Բագրատ Սրբազան
Քաղաքական բոլոր լուծումները քննարկվում են, բոլոր հնարավոր տարբերակները սեղանի վրա են…
Պայքարն ավելի ներառական ու ընդգրկուն է դառնալու. Բովանդակությունը մնացել է նույնը՝ իշխանության հեռացում. Բագրատ Սրբազան
Այլեւս որեւէ լեգիտիմություն չունեցող իշխանությունն արյունատենչ, արյունի ձգտող…
«Հրապարակ». Տեղը գաղտնի են պահում, որ սրբազան շարժումը հանկարծ «չհարամի»
Սակայն այս անգամ նաեւ ԱԺ ՔՊ խմբակցության բոլոր պատգամավորներին են հրավիրել։ Իշխանական աղբյուրների,...
«Ժողովուրդ». Պատվերով քրգործեր՝ այլախոհների դեմ. քննչական կոմիտեն ՔՊ-ականների հանցանքները չի տեսնում
Հիշեցնենք՝ «Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ ՀՀ Գլխավոր դատախազությունը ՔՊ խմբակցության քարտուղար...
«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը հայկական սրբությունների դեմ հերթական ոտնձգությունն է արել
Եկեք ամեն մեկի վզից մի խաչքար կապենք, ասենք՝ քարշ տվեք, երեխեք, սա ձեր առաքելությունն է․․․ Մեծ խաչքարեր...
«Իրավունք». Ի՞նչ է ակնկալում իշխանությունն իրականում ՀԱՊԿ-ին հաթաթա տալով
«Սառեցված» կարգավիճակն էլ երկար ձգել չի լինի, կգա մի պահ, եթե այդ ուղերձ հայտարարությանը հստակ...
Ամենաշատ