News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

Պատարագը, որը կայանալու է սեպտեմբերի 19-ին Վանի Աղթամար կղզու Սուրբ Խաչ եկեղեցում, անցկացվում է բացառապես օտար աչքերի համար ու Հայաստանի հետ բարիդրացիական հարաբերությունների իմիտացիա է: Այս մասին ասված է սեպտեմբերի 10-ին  Ռուսաստանի ջավախահայերի տարածած հայտարարության մեջ: Նրանց հայտարարության մեջ մասավորապես ասվում է. «Մենք բոլորս շատ լավ հասկանում ենք, թե ինչու է թուրքական կառավարությունը այդ քայլին գնում: Եթե մենք, հայրես, գնանք այդ սադրանքին, դա կշանակի, որ մենք նպաստում ենք թուրքական դիվանագիտության հաղթանակին եւ մեր դիվանագիտության, ինչպես նաեւ պետականության ու բարոյականության պարտությանը:

Թուրքիայի ղեկավարությունը, խաղալով հայերի կրոնական զգացմունքների վրա, պատրաստվում է թատերական բեմադրություն կազմակերպել, որտեղ գլխավոր դերն առաջարկում են խաղալ հայերին: Նրանք փորձում են դա ներկայացնել որպես բարի կամքի դրսեւորում ողջ հայության նկատմամբ, ցուցադրել իրենդ փսեւդո-հանդուրժողականությունը:

Լուրջ քայլեր ձեռնարկելու փոխարեն, Թուրքիան կազմակերպում է իմիտացիոն շոու: Չի բացառվում, որ սուրբ Խաչ եկեղեցու գմբեթին խաչի փոխարեն թուրքական դրոշ տնկեն, իսկ եկեղեցու պատերը զարդարեն Աթա Թուրքի նկարներով»:

Ռուսաստանի ջավախահայերը համարում են, որ յուրաքանչյուր գիտակից հայ, ով հարգում է իր ազգը եւ սեփական արժանապատվությունը, պետք է ձեռնպահ մնա այդ «թատրոնին» մասնակցելուց:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ունենք պայմանավորվածություն, որ նոր հանդիպում տեղի կունենա Հայաստանի և Թուրքիայի ներկայացուցիչների միջև. Ռուբինյան
Հայ-թուրքական սահմանին Մարգարայի կամուրջը վերանորոգվել է արդեն…
Ռուբեն Ռուբինյանը Միխայել Զիբերթի հետ քննարկել է Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացը
Ազգային ժողովի նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը հունիսի 4-ին ընդունել է...
Թուրքիայի հետ մի շարք հարցերի շուրջ ունենք բավականին լայն փոխըմբռնում. Արարատ Միրզոյան
Իհարկե, ակնհայտորեն, ժամանակ է, որ մենք տեսնենք գետնի վրա կոնկրետ իրականացվող պայմանավորվածություններ…
«Հրապարակ». Սահմանը դեռ չի բացվել, բայց պատրաստ են բեռներ ընդունել
Այսինքն, պատրաստ են բեռներ ընդունել, սակայն սահմանը դեռ չի բացվել․ Թուրքիան պայման է դրել` մինչեւ...
Հայաստանի հետ սահմանը պետք է բացել եւ կարգավորել հարաբերությունները. Դավութօղլու
Չպետք է թույլ տալ Մերձավոր Արեւելքում մոլեգնող կրակը հասնի Կովկաս...
ԿԳՄՍ նախարարը և Թուրքիայի մշակույթի նախարարը մտքեր են փոխանակել Անիի պատմական կամրջի վերականգնման վերաբերյալ
Հայաստանի և Թուրքիայի հարաբերությունների ամբողջական կարգավորման շրջանակում, ի թիվս այլ հարցերի...
Ամենաշատ