News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

«Ժառանգություն» կուսակցությունը վերակազմավորման կարիք չունի եւ «Նոր Հայաստան» ճակատի շրջանակում պայքարում է արտահերթ ընտրությունների հասնելու համար: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց կուսակցության փոխնախագահ  Արմեն Մարտիրոսյանն` անդրադառնալով կուսակցությանն ուղղված այն քննադատություններին, թե  պառակտվել են ու կորցրել երբեմնի հեղինակությունը:

«Ժառանգությունն» ինչպես եղել է, այնպես էլ մնացել է, եթե համարենք, որ 2012-ի ընտրացուցակի հետ կապված ինչ-որ հարցեր եղան, ապա դրանք դեռ կքննարկվեն: Ամեն դեպքում, 2017 թվականի հետ կապված որեւէ որոշում չկա, որովհետեւ «Ժառանգությունն»  այս պահին «Նոր Հայաստանին» է միացել ու պայքարում է արտահերթ ընտրությունների, իշխանափոխության համար: Վերակազմավորվելու հարց կծագի այն ժամանակ, երբ ընտրացուցակի հարց առաջանա»,-նշեց նախկին պատգամավորը:

Նա ընդգծեց, որ իրենց համար հիմա առաջնահերթ են արտահերթ ընտրությունները:

«Ռեսթարթի կարիք «ժառանգությունում» չկա, քանի որ կուսակցությունում որեւէ էական փոփոխություն չկա: Կարող է մի քանի պատգամավորի հետ կապված խնդիր եղել է, բայց կուսակցությունում ռեսթարթի խնդիր ծրագրային առումով չկա: Գործունեության հետ կապված` հնարավոր է: Կարծում եմ` առաջիկայում կերեւա: Բայց մեր ուժերը կենտրանացած են «Նոր Հայաստանի» շրջանակում գործունեություն ծավալելուն եւ  ձգտում ենք հասնել  արտահերթ ընտրության»,-ասաց Արմեն Մարտիրոսյանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Սերժ Սարգսյան. Սահմանադրական փոփոխությունները բանակի մարտունակության վրա միայն դրական են ազդելու
Պաշտպանության նախարարությունում պետք է ծառայեն այն տղաները, ովքեր իրենց քաջաբար են դրսեւորել...
ԼՂՀ Սահմանադրական բարեփոխումների հանրաքվե. ՀՅԴ-ն ակտիվ «դեմի» քարոզարշավ չի կազմակերպի, Խանումյանը մենակ մնա՞ց
Սահմանադրական բարեփոխումների նախագծին դեմ են քվեարկել երկու խմբակցություն` «Դաշնակցությունն» ու «Վերածնունդը»...
ՄԻՊ-ը հրապարակել է սահմանադրական հանրաքվեի վերաբերյալ զեկույցը
Ընտրական գործընթացին առնչվող հանցանքների քննության հետ կապված նշված պրակտիկան արդյունավետ չէ նման իրավախախտումները կանխարգելելու տեսանկյունից․․․
Սահմանադրական հանրաքվեի կեղծարարներն ընդամենը տուգանքով ազատվեցին. Զուրաբյան
Զուրաբյանը հիշեցրեց, որ Գլխավոր դատախազության տվյալներով՝ 2015-ի դեկտեմբերի 6-ի հանրաքվեում խախտումների մասին 597 ահազանգ է ստացվել...
Շիրակ Թորոսյանը սահմանադրական փոփոխությունների մասին. Հայաստանում ու Ղարաբաղում իրավիճակը նույնը չէ
ԼՂՀ նոր Սահմանադրության հայեցակարգը ենթադրում է անցում կառավարման նախագահական ձեւին...
Բակո Սահակյանը կուսակցությունների հետ քննարկել է սահմանադրական բարեփոխումները
Հանդիպմանը ներկա էին ԼՂՀ ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը, պաշտոնատար այլ անձինք...
Ամենաշատ