News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

Թուրքական Star-ի թղթակիցը հայ-թուրքական հարաբերությունների եւ  Աղթամարի Ս. Խաչի հետ կապված, զրուցել է Պոլսո հայոց պատրիարքական ընդհանուր փոխանորդ արքեպիսկոպոս Արամ Աթեշյանի հետ։

Ինչպե՞ս կմեկնաբանեք այն փաստը, որ հայկական եկեղեցին բոյկոտել է Աղթամարի Ս. Խաչի պատարագը։

Պատարագի թույլտվությունը կա, դա արդեն մեծ զարգացում է։ Խաչի տեղադրումն է հետաձգվել։ Մեր իշխանավորները չեն ասում, թե չի տեղադրվելու։ Պատարագի օրը խաչը կտեղադրվի եկեղեցու դիմաց եւ կցուցադրվի հյուրերին։  Պետությունը խոստացել է պատարագից հետո տեղադրել խաչը։

Արտասահմանից այցելուների մեծ հոսք էր սպասվում, սակայն թիվը նվազել է։  Սպասում էինք 5 հազար, բայց այդ թիվը իջել է 2 կամ 2,5 հազարի։  Համայն հայության հոգեւոր առաջնորդը եւս բոյկոտում է։  Այդ պատճառով, ժամանողների քանակը կիսվել է։ Շատերն ասում են՝ «խաչը չտեղադրվեց, չենք գա»։  Ստամբուլի հայ համայնքը կմասնակցի պատարագին։

Ինչպե՞ս կմեկնաբանեք Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման նախաձեռնությունը։

Հարեւանների հետ հարաբերությունների կարգավորման նախաձեռնություն եղավ, սակայն Հայաստանի հետ՝ չեղավ։  Սիրիայի, Ռուսաստանի, Լիբանանի հետ փոխադարձ վիզաները հանվեցին, ճանապարհները բացվեցին։ Չեմ կարող ասել, թե Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորումը մտել է փակուղի,  թե` չէ։ Երկու երկրների միջեւ չկան դիվանագիտական հարաբերություններ։  Անհրաժեշտ է սահմանների բացման համար առանց նախապայմանների համաձայնագիր ունենալ։ Անհրաժեշտ է վերացնել մուտքի վիզան եւ բացել սահմանները։ Առանց վիզաները հանելու եւ սահմանները բացելու, հաջողության չես հասնի։ Թող սահմանները բացվեն, ժողովուրդը հանգիստ գնա-գա։ Բարեկամության մեջ, առաջինը դա ես պատկերացնում։ Նախ, պետք է թույլ տալ ժողովրդին իրար կողք լինել:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ունենք պայմանավորվածություն, որ նոր հանդիպում տեղի կունենա Հայաստանի և Թուրքիայի ներկայացուցիչների միջև. Ռուբինյան
Հայ-թուրքական սահմանին Մարգարայի կամուրջը վերանորոգվել է արդեն…
Ռուբեն Ռուբինյանը Միխայել Զիբերթի հետ քննարկել է Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացը
Ազգային ժողովի նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը հունիսի 4-ին ընդունել է...
Թուրքիայի հետ մի շարք հարցերի շուրջ ունենք բավականին լայն փոխըմբռնում. Արարատ Միրզոյան
Իհարկե, ակնհայտորեն, ժամանակ է, որ մենք տեսնենք գետնի վրա կոնկրետ իրականացվող պայմանավորվածություններ…
«Հրապարակ». Սահմանը դեռ չի բացվել, բայց պատրաստ են բեռներ ընդունել
Այսինքն, պատրաստ են բեռներ ընդունել, սակայն սահմանը դեռ չի բացվել․ Թուրքիան պայման է դրել` մինչեւ...
Հայաստանի հետ սահմանը պետք է բացել եւ կարգավորել հարաբերությունները. Դավութօղլու
Չպետք է թույլ տալ Մերձավոր Արեւելքում մոլեգնող կրակը հասնի Կովկաս...
ԿԳՄՍ նախարարը և Թուրքիայի մշակույթի նախարարը մտքեր են փոխանակել Անիի պատմական կամրջի վերականգնման վերաբերյալ
Հայաստանի և Թուրքիայի հարաբերությունների ամբողջական կարգավորման շրջանակում, ի թիվս այլ հարցերի...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ