News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

UNESCO-ն Երեւանը հայտարարել է 2011 թվականի գրքի մայրաքաղաք, սակայն ճակատագրի հեգնանքով, Հայաստանում ամենաքիչ պահանջարկ ունեցող ապրանքը գիրքն է։ Սեպտեմբերի 14-ին Ազգային ժողովի ամբիոնից հայտարարեց ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանը։

«Ես այսօր չեմ ուզում խոսել սրճարանների կամ էլ սննդամթերքի վաճառակետերի վերածված գրախանութների մասին։ Ես ուզում եմ կանգ առնել կոնկրետ խնդրի՝ Ազգային գրապալատի վրա։ Վերջերս ինձ բախտ վիճակվեց լինել այնտեղ։ Ազգային  գրապալատը շատ ավելի վատ վիճակում է , քան Դրեզդենը երկրոդ համաշխարհային պատերազմի ժամանակ. տանիքը հոսում է, մանրահատակ գրեթե չկա, ողջ ֆոնդը ծածկված է պոլիէթիլենով՝ խոնավությունից ինչ-որ կերպ պաշտպանելու համար։  Եւ պատահական չէ, որ այդ պայմաններում ֆոնդի նշանակալից մասը փչացել է»,- ասաց Նաիրա Զոհրաբյանը։

Նա առաջարկեց կառավարությանը 2011 թվականի բյուջեից առանձին գումար տրամադրել Ազգային գրապալատի վերանորոգման համար։ «Հակառակ դեպքում, խոստանում  եմ, որ անձամբ եմ Հայաստան այցելած հյուրերին այնտեղ էքսկուրսիա տանելու»,- նշեց պատգամավորը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Շարժումը փողոցում լինելու է, առաջիկա ամիսներին հրապարակը չենք լքելու, լինելու ենք օրակարգ թելադրողը. Բագրատ Սրբազան
Քաղաքական բոլոր լուծումները քննարկվում են, բոլոր հնարավոր տարբերակները սեղանի վրա են…
Պայքարն ավելի ներառական ու ընդգրկուն է դառնալու. Բովանդակությունը մնացել է նույնը՝ իշխանության հեռացում. Բագրատ Սրբազան
Այլեւս որեւէ լեգիտիմություն չունեցող իշխանությունն արյունատենչ, արյունի ձգտող…
«Հրապարակ». Տեղը գաղտնի են պահում, որ սրբազան շարժումը հանկարծ «չհարամի»
Սակայն այս անգամ նաեւ ԱԺ ՔՊ խմբակցության բոլոր պատգամավորներին են հրավիրել։ Իշխանական աղբյուրների,...
«Ժողովուրդ». Պատվերով քրգործեր՝ այլախոհների դեմ. քննչական կոմիտեն ՔՊ-ականների հանցանքները չի տեսնում
Հիշեցնենք՝ «Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ ՀՀ Գլխավոր դատախազությունը ՔՊ խմբակցության քարտուղար...
«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը հայկական սրբությունների դեմ հերթական ոտնձգությունն է արել
Եկեք ամեն մեկի վզից մի խաչքար կապենք, ասենք՝ քարշ տվեք, երեխեք, սա ձեր առաքելությունն է․․․ Մեծ խաչքարեր...
«Իրավունք». Ի՞նչ է ակնկալում իշխանությունն իրականում ՀԱՊԿ-ին հաթաթա տալով
«Սառեցված» կարգավիճակն էլ երկար ձգել չի լինի, կգա մի պահ, եթե այդ ուղերձ հայտարարությանը հստակ...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ