News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

Պոլսո հայոց պատրիարքարանը մերժել է Վանի նահանգի թուրք գործարարների առաջարկը՝ Աղթամարի Սուրբ Խաչ եկեղեցու վրա փայտե խաչ տեղադրելու մասին:

Ինչպես NEWS.am-ին հայտնում են Վանի աղբյուրները, նահանգի գործարարներն այսօր՝ սեպտեմբերի 14-ին դիմել են Պոլսո պատրիարքարանին եւ խնդրել փայտե ժամանակավոր խաչ տեղադրել, քանի որ չեն հասցնում մետաղյա խաչը տեղադրել եկեղեցու գմբեթին: Թուրք գործարարները, ովքեր շահագրգռված են Վանի Աղթամար կղզում սեպտեմբերի 19-ի պատարագի անցկացմամբ, հայտնել են, թե չեն հասցնի մինչեւ պատարագի օրը մետաղե խաչը տեղադրել, եւ խաչի խորհուրդը պահպանելու համար լավ կլինի փայտե խաչ դնել եկեղեցու գմբեթին:

Պոլսո Պատրիարքարանը, սակայն, մերժել է թուրք գործարարներին եւ խստորեն հայտնել, որ արգելում է Աղթամարի Սուրբ Խաչ եկեղեցու գմեթին փայտե խաչի տեղադրումը:

NEWS.am-ը փորձեց լուրի իսկությունը ճշտել Պոլսո պատրարքարանից: Պատրիարքարանից Հայր Թաթուլը հայտնեց, որ նման առաջարկի մասին ինքը տեղյակ չէ: «Առաջարկ կար, որ պետք է տեղադրվեր երկաթյա խաչը, սակայն դրա տեղադրումը երկար աշխատանք է պահանջում»: Հարցին, թե հնարավոր է, որ առաջարկ եղել է, սակայն պատրիարքարանը տեղյակ չէ, Հայր Թաթուլը պատասխանեց. «Եթե անգամ այսպիսի առաջարկ է արվել, այն տրամաբանական չէ, որ ընդունելի լինի մեզ համար, որովհետեւ փայտե դրվելիք խաչը հետո կլիմայի հետ կապված տեղահանվելիք խաչ է լինելու: Պիտի տեղադրել երկաթյա խաչը՝ իր բնական ընթացքով: Ի՞նչ է նշանակում՝ նախ փայտե խաչ դնել, հետո այն հանել ու ուրիշը դնել»:
Ի դեպ, Հայր Թաթուլն ասաց, որ NEWS.am-ի թղթակցի հետ զրույցից րոպեներ անց մեկնելու է Վան:

Նշենք, որ թուրք գործարարները հայտնել են, թե ամեն ջանք գործադրելու են՝ եկեղեցու գմբեթին մինչեւ պատարագ խաչը տեղադրելու ուղղությամբ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Փաստ». Ինչպե՞ս և ինչո՞ւ հանկարծ տեղի ունեցավ տրամադրությունների «փոփոխություն»
Չմոռանանք, որ մինչ վերջերս նախապայմանների ու պայմանների պակաս չկար՝ սկսած Ադրբեջանի հետ...
Ունենք պայմանավորվածություն, որ նոր հանդիպում տեղի կունենա Հայաստանի և Թուրքիայի ներկայացուցիչների միջև. Ռուբինյան
Հայ-թուրքական սահմանին Մարգարայի կամուրջը վերանորոգվել է արդեն…
Ռուբեն Ռուբինյանը Միխայել Զիբերթի հետ քննարկել է Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացը
Ազգային ժողովի նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը հունիսի 4-ին ընդունել է...
Թուրքիայի հետ մի շարք հարցերի շուրջ ունենք բավականին լայն փոխըմբռնում. Արարատ Միրզոյան
Իհարկե, ակնհայտորեն, ժամանակ է, որ մենք տեսնենք գետնի վրա կոնկրետ իրականացվող պայմանավորվածություններ…
«Հրապարակ». Սահմանը դեռ չի բացվել, բայց պատրաստ են բեռներ ընդունել
Այսինքն, պատրաստ են բեռներ ընդունել, սակայն սահմանը դեռ չի բացվել․ Թուրքիան պայման է դրել` մինչեւ...
Հայաստանի հետ սահմանը պետք է բացել եւ կարգավորել հարաբերությունները. Դավութօղլու
Չպետք է թույլ տալ Մերձավոր Արեւելքում մոլեգնող կրակը հասնի Կովկաս...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ