News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Ադրբեջանում Միացյալ Նահանգների դեսպանի թեկնածու, ԵԱՀԿ Մինսկի խմբի նախկին համանախագահ Մեթյու Բրայզան Ադրբեջանի իշխանություններին պատասխանատու է համարել Հին Ջուղայի 1300-ամյա հայկական գերեզմանատանը տեղի ունեցած ավերումների ու պղծումների համար:

ԱՄՆ դեմոկրատ սենատոր Բարբարա Բոքսերը հավելյալ պարզաբանումների համար հարցեր է հղել դեսպանի թեկնածուին, որոնցից մեկն էլ վերաբերել է Հին Ջուղայի դեպքերին: Պատասխանելով մեղավորների մասին հարցին՝ Բրայզան դիվանագիտորեն նշել է. Ինձ թվում է, որ տեղի ունեցածի համար պատասխանատու են Ադրբեջանի իշխանությունները»:

Անդրադառնալով հունիսի 18-ին Ղարաբաղյան հակամարտության շփման գծում տեղի ունեցած արյունալի միջադեպին, որի արդյունքում հայկական կողմից զոհվել էր չորս զինծառայող, ադրբեջանական կողմից՝ մեկ, Բրայզան ասել է. «Թեեւ ես ասացի, որ միջադեպը տեղի է ունեցել ադրբեջանական զորքերի՝ շփման գիծը հատելու հետեւանքով, սակայն, առայժմ անհայտ են բոլոր այն մանրամասները, որոնք հանգեցրել են այդ ողբերգական միջադեպին»:

«Իմ նախկին պաշտոնավարման ընթացքում՝ որպես Մինսկի խմբի համանախագահ եւ փոխպետքարտուղարի տեղակալ, ես շարունակաբար դատապարտել եմ պատերազմի վերսկսման բոլոր սպառնալիքները, ընդգծել եմ, որ հակամարտությունը ռազմական լուծում չունի, եւ, եթե հաստատվեմ Ադրբեջանում ԱՄՆ դեսպանի պաշտոնում՝ կշարունակեմ խստորեն առաջ տանել այս ուղերձը»,- ասել է Բրայզան եւ ընդգծել, որ ղարաբաղյան հակամարտության կարգավորումը, տարածքային ամբողջականությունից բացի, պետք է ներառի նաեւ միջազգային իրավունքի այլ սկզբունքներ՝ ազգերի ինքնորոշումն ու ուժի կամ ուժի սպառնալիքի չկիրառումը։

Ամերիկայի Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի Վաշինգտոնի գրասենյակի ղեկավար Արամ Համբարյանը, մեկնաբանելով Մեթյու Բրայզայի պատասխանները, նկատել է, որ նա շարունակումէ  խուսափողական պատասխաններ տալը՝« ավելի ու ավելի վատ դրության մեջ դնելով իրեն եւ ցույց տալով, թե որքան սխալ է նրա թեկնածությունը Ամերիկայի Միացյալ Նահանգների դեսպանի պաշտոնում»:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մարաղայի ջարդերը հայերի նկատմամբ ատելության և թշնամանքի քաղաքականության հերթական դրսևորումն է. հայտարարություն
Մարաղայի ջարդերը հայերի նկատմամբ ատելության և թշնամանքի ադրբեջանական…
Արցախի պատգամավորներին կշտամբել եմ իրենց թուլակամության համար․ Սերժ Սարգսյան
Թուլակամությունը կայանում էր նրանում, որ մամուլը ինչպես գրել էր, որ Քառօրյա պատերազմի ընթացքում Լաչինի միջանցքով մեծ խցանումներ․․․
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում հայկական ջարդերի զոհերի հիշատակին նվիրված տարելիցը
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում կազմակերպված...
Բոլորս պետք է ջանանք, որ Սումգայիթում տեղի ունեցած ողբերգությունները երբեք չկրկնվեն. Մարագոս
Իմ խորին ցավակցությունն եմ հայտնում բոլորին, ովքեր 36 տարի առաջ...
Բաքվին կոչ ենք անում առերեսվել հայաբնակ վայրերի հայաթափման հանցանքին, ԼՂ էթնիկ զտմանը և ցեղասպանությանը.հայտարարություն
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությանը հայտարարություն է տարածել՝ շարունակելով Հայաստանի հասցեին հերյուրանքներ սփռելու պետական գիծը...
Այսօր էլ Ադրբեջանը շարունակում է իր վերահսկողության ներքո հայկական որևէ հետքի վերացմանն ուղղված քաղաքականությունը. ԱԳՆ
Միջազգային հանրությունը պետք է համարժեք գնահատական տա տեղի ունեցած զանգվածային ոճրագործություններին և գործարկի առկա բոլոր մեխանիզմները...
Ամենաշատ