News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

Բրազիլիայի մայրաքաղաքի կոմունալ ծառայությունները Ռիո դե Ժանեյրոյի պարահանդեսի ժամանակ յուրատեսակ ռեկորդ են սահմանել՝ տոնակատարությունների առաջին օրում հավաքելով 136 տ աղբ: Հավաքարարները, աղբատար մեքենաների վարորդները ու այդ ոլորտի մյուս աշխատողներն այս ժամանակահատվածում աշխատում են շուրջօրյա ռեժիմով, որն ինչ -որ տարերային աղետի հաջորդող հատուկ գործողություն է հիշեցնում:

Քաղաքի մաքրության համար պատասխանատու մունիցիպալ ընկերությունը դիմակահանդեսի ընթացքում ձեռնարկվող բոլոր միջոցառումներին նույնիսկ հատուկ անուն է տվել՝ «մեգա մաքրություն»: Այդ «մեգա մաքրությանն» օրական 1100 հավաքարար է մասնակցում, ավելի քան100 միավոր հատուկ տեխնիկա, հայտնում է RG–ն:

Չնայած տնտեսական ճգնաժամին ու բյուջեի դեֆիցիտին՝ այս տարի իշխանություններն ուշադրություն են դարձրել նաեւ տոնակատարության բնապահպանական ասպեկտներին: Տեղադրվել են 5 հազար հատուկ աղբամաններ որոնք տարանջատված են ըստ աղբի տեսակի: Բնակչության շրջանում հատուկ բացատրական աշխատանքներ են իրականացվել:

Անդրադառնալով դիմակահանդեսի կազմակերպման սանիտարական ու հիգիենիկ կողմերին՝ հարկ է նշել, որ կազմակերպիչները հաշվի են առնում նախորդ տարիների փորձը ու կատարելագործում տոների նախապատրաստական աշխատանքները: Օրինակ այս տարի ավելացրել են ժամանակավոր հանրային զուգարանների քանակը: Խստացվել է հանրային վայրերում կարիքները հոգալու մասին օրենսդրությունը: Վերջին մեկ օրում այդ կանոնները խախտելու համար տուգանվել է 579 մարդ՝ յուրաքանչյուրը 510 ռեալով:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Կլիմայական ակտիվիստները ներկ են շաղ տվել բրիտանական Սթոունհենջի վրա
Անգլիայի հարավում գտնվող հուշարձանը ներառված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում...
Աթենքի արվարձաններում խոշոր անտառային հրդեհ է բռնկվել
փոթորկի ուժգնության քամու պատճառով կրակի բոցը շատ արագ տարածվել է...
Ավտովթար  Գավառ-Մարտունի ավտոճանապարհին. կա զոհ
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ…
Գողության կազմակերպիչն ու օժանդակողը կալանավորվել են, կատարողը որոնվում է. տարել էին 55 հազար դոլար
Մայիսի 31-ին, առավոտյան ժամը 8.48-ին, ոստիկանություն էր ահազանգել Քասախ գյուղի մի բնակիչ և հայտնել, որ տնից գումար են գողացել: Կոտայքի մարզի…
Այսօր առավոտյան իր տնից առեւանգել են 44-օրյա պատերազմում զոհված փոխգնդապետ Արթուր Հովսեփյանի եղբորը
Զինվորականի ընտանիքը շարունակում է պայքարը հայրենքի պաշտպանության ու արժանապատվության համար, եւ այսօր արդեն այս իշխանությունների օրոք…
Պատասխան հարվածը դանակով էր. Վաղարշապատի ոստիկանների բացահայտումը
Բաժնի անչափահասների գործերով և ընտանիքում բռնության կանխարգելման բաժանմունքի ծառայողների օպերատիվ-հետախուզական միջոցառումներով…
Ամենաշատ