News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

Մեծ Բրիտանիան ավելի քան 1.6 հազար զինծառայող եւ 300 միավոր զրահատեխնիկա կուղարկի Հորդանան Shamal Storm զորավարժությունների անցկացման համար։ Այս մասին հայտնում է The Telegraph-ը՝ վկայակոչելով երկրի ԶՈւ-ում իր աղբյուրները։

Աղբյուրը հայտնել է, որ այդ զորավարժությունները կապ չունեն ԻՊ ահաբեկչական խմբավորման դեմ Մեծ Բրիտանիայի պայքարի հետ։

Նրա խոսքով՝ զորավարժություններն ուղղված են Ռուսաստանի եւ ՆԱՏՕ-ի միջեւ առճակատաման դեպքում բրիտանացի զինվորականներին եւ սպառազինությունները Արեւելյան Եվրոպա տեղափոխելու հմտություններ մշակելուն, փոխանցում է Gazeta-ն։

Ավելի վաղ հաղորդվում էր, որ ՌԴ ԱԳՆ-ն պատրաստում է Ռուսաստանի խորհուրդ-ՆԱՏՕ նիստի օրակարգային հարցերը։ ՌԴ ՊՆ-ից հայտնել էին, որ հանդիպումը կարող է կայանալ մոտ ժամանակներս։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ