News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

Արարատի մարզի Արտաշատ քաղաքում հունվարի 25-ին փեսայի կողմից դանակահարված Ֆրունզիկ Մելքոնյանը դուրս է գրվել բժշկական կենտրոնից։  Այս մասին այսօր՝ փետրվարի 8-ին,  NEWS.am-ը տեղեկացավ Արտաշատի բժշկական կենտրոնից:

Նշենք, որ Ֆրունզիկ Մելքոնյանին հունվարի 25-ին Արտաշատի բժշկական կենտրոնում վիրահատել են:

Ֆրունզիկ Մելքոնյանի եղբայրը՝ Պարույրը, որը նույն օրը նույնպես փեսայի կողմից դանակահարվել էր, տեղափոխվել է Երեւան:

Ավելի վաղ ՀՀ Քննչական կոմիտեից տեղեկացրել էին, որ Արարատի մարզի Արտաշատ քաղաքում հունվարի 25-ին Մելքոնյան եղբայրներին կենցաղային հարցի շուրջ ծագած վիճաբանության ընթացքում դանակահարել է նրանց փեսան:

Աներորդիների առողջությանը դիտավորությամբ մարմնական վնաս պատճառելու կասկածանքով ձերբակալվել է Արտաշատի բնակիչ Գ.Հակոբյանը:

ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով հարուցվել է քրեական գործ՝ Մելքոնյան եղբայրների առողջությանը ծանր վնաս պատճառելու դեպքի առթիվ:

Նախնական քննության տվյալներով՝ եղբայրներին դանակի գործադրմամբ մարմնական վնասվածքները պատճառվել են Բուրաստան գյուղում՝ կենցաղային հարցի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ՝ իրենց փեսայի կողմից։

Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել է հանցագործության գործիք հանդիսացող ծալովի դանակը:

Նախաքննությունը շարունակվում է: Ձեռնարկվում են քննչական գործողություններ` դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ: Քրեական գործով էական նշանակություն ունեցող հանգամանքների պարզաբանման համար նշանակվել են փորձաքննություններ։

Ավելի վաղ հայտնել էինք, որ երկու եղբայր դանակահարված վիճակում տեղափոխվել են Արտաշատի հիվանդանոց։  Նախնական տեղեկություններով եղբայրները վիճաբանել են իրենց ծանոթի հետ, որի ժամանակ վերջինս իր մոտ եղած դանակով հարվածներ է հասցրել նրանց։ Եղբայրները 31 եւ 29 տարեկան են։ Իսկ դանակահարության մեջ կասկածվողը՝ 27:

Մեր տեղեկություններով, դանակահարության մեջ կասկածվող անձը բերման է ենթարկվել ոստիկանության բաժին, ապա ստորագրությամբ բաց թողնվել:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Տեխասում Ստրուկների ազատության օրվա տոնակատարության ժամանակ հրաձգություն է տեղի ունեցել
Համերգի ժամանակ վեճ է սկսվել երկու խմբի միջև, և ինչ-որ մեկը կրակ է բացել
Ադրբեջանի չորս քաղաքացիներ մեղավոր են ճանաչվել Կրասնոյարսկի մարզում կատարած դաժան սպանության մեջ
Ադրբեջանի չորս քաղաքացիներ մեղավոր են ճանաչվել Կրասնոյարսկի մարզում...
ՌԴ ՔԿ-ն ավարտել է երգիչ Իգոր Տալկովի սպանության գործի հետաքննությունը
Իգոր Տալկովի սպանության հետաքննությունն ավարտվել է...
Կոլումբիայի դատախազները բռնագրավել են նարկոբարոն Պաբլո Էսկոբարի եղբոր ունեցվածքը
Նրա խոսքով՝ բռնագրավված գույքը գնահատվում է 4,77 մլրդ կոլումբիական պեսո (1,2 մլն դոլար)...
Դատախազությունը ցմահ բանտարկություն է պահանջել օրենքով գող Շիշկանի համար
Ցմահ բանտարկություն օրենքով գող Օլեգ Մեդվեդեւի համար...
Իտալիայում ձերբակալել են թուրքական հանցավոր խմբավորման պարագլուխ Բարիշ Բոյունին
Հատկանշական է, որ Բոյունը, որը մեղադրվում է զինված հանցախումբ կազմակերպելու մեջ...
Ամենաշատ