News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թաիփ Էրդողանն Աղթամարի Սուրբ Խաչ եկեղեցու պատարագի մարդաշատությունն ապահովելու համար դիվանագիտական ժեստ է արել՝ էլեկտրոնային փոստով հրավեր ուղարկելով Հայաստանի հասարակական-քաղաքական սեկտորի ներկայացուցիչներին՝ առաջարկելով նրանց մասնակցել սեպտեմբերի 19-ին տեղի ունենալիք Սուրբ Խաչ եկեղեցու պատարագին: Նրանց մի մասը, մասնավորապես հասարակական կազմակերպությունների ղեկավարները, մերժել են հրավերը: NEWS.am-ը  փորձեց պարզել, թե Հայաստանի քաղաքական գործիչներից, հատկապես, ովքե՞ր են ստացել Էրդողանի հրավերը: ԱԺ ՀՀԿ խմբակցության քարտուղար Էդուրադ Շարմազանովն ասաց, որ խմբակցության պատգամավորները Թուրքիայի վարչապետի կողմից որեւէ հրավեր չեն ստացել: Նույն խմբակցության մեկ այլ պատգամավոր՝ Կարեն Ավագյանն էլ, արձագանքելով Էրդողանի նախաձեռնությանը՝ նկատեց. «Երբ ես Արեւմտյան Հայաստան գնալու եւ պատարագին մասնակցելու մտադրություն ունենամ, Էրդողանի հրավերին չեմ սպասի: Որովհետեւ, եթե այդ երկիրը ոմանց համար Թուրքիա է, ապա ինձ համար Արեւմտյան Հայաստան է: Եթե հազար տարի էլ Վանը մնա այսօրվա Թուրքիայի տարածքում, մենք այդտեղ ունենք պատմական հողեր, որոնք այսօրվա հայի, հայաստանցու համար պետք է լինեն Արեւմտյան Հայաստան»:

ԱԺ ՀՅԴ խմբակցության քարտուղար Արտյուշա Շահբազյանն էլ ասաց, որ անձամբ ինքը որեւէ հրավեր չի ստացել, եւ որքանով իրեն է հայտնի՝ նման հրավեր չեն ստացել նաեւ խմբակցության մյուս պատգամավորները:  «Թուրքերը մեզ ատում են, եւ դա բնական է: Այդ առումով զարմանալի չէ, որ մեզ հրավեր չեն ուղարկել, քանի որ գիտեն, եթե ուղարկեն, ինչ արձագանքի կարժանանան»,-նշեց Շահբազյանը:

«Ժառանգություն» խմբակցության պատգամավորները նույնպես հրավեր չեն ստացել: Խմբակցության քարտուղար Ստյոպա Սաֆարյանն ասաց, որ եթե անգամ ստանային, ապա միանշանակ մերժելու էին: «ՄԱԿ-ի անվտանգության խորհրդում մեզ օկուպանտ ճանաչել սպառնացող մարդուց ստացված հրավերը չի կարող լավ ընդունվել: Մենք հավաում ենք իր այն անկեղծությանը, թե ցանկանում է Հայաստանին դաս տալ, բայց այն, որ ինքն ուզում է Հայաստանի հետ իր հարաբերությունները կարգավորել, դրան չենք հավատում»,-ասաց Սաֆարյանը:

Պատարագին մասնակցելու հրավեր չեն ստացել նաեւ ԱԺ մյուս երկու խմբակցությունները՝ ՕԵԿ-ն ու ԲՀԿ-ն:

Հիշեցնենք, որ Աղթամարի Սուրբ Խաչ եկեղեցում պատարագ կմատուցվի սեպտեմբերի 19-ին:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Փաստ». Ինչպե՞ս և ինչո՞ւ հանկարծ տեղի ունեցավ տրամադրությունների «փոփոխություն»
Չմոռանանք, որ մինչ վերջերս նախապայմանների ու պայմանների պակաս չկար՝ սկսած Ադրբեջանի հետ...
Ունենք պայմանավորվածություն, որ նոր հանդիպում տեղի կունենա Հայաստանի և Թուրքիայի ներկայացուցիչների միջև. Ռուբինյան
Հայ-թուրքական սահմանին Մարգարայի կամուրջը վերանորոգվել է արդեն…
Ռուբեն Ռուբինյանը Միխայել Զիբերթի հետ քննարկել է Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացը
Ազգային ժողովի նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը հունիսի 4-ին ընդունել է...
Թուրքիայի հետ մի շարք հարցերի շուրջ ունենք բավականին լայն փոխըմբռնում. Արարատ Միրզոյան
Իհարկե, ակնհայտորեն, ժամանակ է, որ մենք տեսնենք գետնի վրա կոնկրետ իրականացվող պայմանավորվածություններ…
«Հրապարակ». Սահմանը դեռ չի բացվել, բայց պատրաստ են բեռներ ընդունել
Այսինքն, պատրաստ են բեռներ ընդունել, սակայն սահմանը դեռ չի բացվել․ Թուրքիան պայման է դրել` մինչեւ...
Հայաստանի հետ սահմանը պետք է բացել եւ կարգավորել հարաբերությունները. Դավութօղլու
Չպետք է թույլ տալ Մերձավոր Արեւելքում մոլեգնող կրակը հասնի Կովկաս...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ