News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Հունիս 19
Տեսնել լրահոսը

Ոստիկանության Շենգավիթի բաժնի ծառայողները Ներքին Շենգավիթի 11-րդ եւ 6-րդ փողոցների խաչմերուկից, գողություն կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 28-ամյա Հայկ Թ.-ին՝ իր «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենայով:

Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ նա խոստովանական բացատրություն է տվել, որ Ներքին Շենգավիթի 11-րդ փողոցում կայանված «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենայից գողացել է էլեկտրական մարտկոցը եւ ձայնարկիչը, իսկ մեկ այլ փողոցում կայանված «ՎԱԶ-2107»-ից` էլեկտրական մարտկոցը, ձայնարկիչը եւ պահեստային անիվը, ինչպես նաեւ փետրվարի 7-ին Աբովյան քաղաքում «ՎԱԶ-2106»-ից գողացել է էլեկտրական մարտկոց եւ ձայնարկիչի 2 բարձրախոս:

Փետրվարի 8-ին, ժամը 10.05-ին, ոստիկանության Երեւան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն է զանգահարել 48-ամյա մի կին եւ հայտնել, որ իրենց շենքի բակում կայանված, որդուն պատկանող «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենայի սրահից գողացել են ձայնարկիչը եւ դրամապանակը, որի մեջ եղել է փաստաթղթեր եւ էլեկտրական մարտկոց:

Պարզվել է, որ նշված գողությունը կատարել է Հայկ Թ.-ն: Գողոնը հայտնաբերվել է նրա ավտոմեքենայում:

Ոստիկանության Շենգավիթի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ, պարզվել է, որ վերջինս Արշակունյաց պողոտայի թիվ 54/2 շենքի բակում կայանված, 59-ամյա Վարուժան Ս.-ի «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենայից գողացել է էլեկտրական մարտկոցը:

Ոստիկանության Երեւան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն է զանգահարել 27-ամյա Հենրիկ Ա.-ն եւ հայտնել, որ իրենց տան մոտ կայանված «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենայից գողացել են էլեկտրական մարտկոցը եւ ձայնարկիչը:

Պարզվել է, որ նշված գողությունը նույնպես կատարել է Հայկ Թ.-ն:

Ձեռնարկվում են միջոցառումներ մյուս տուժողներին հայտնաբերելու ուղղությամբ:

Վնասի չափը պարզվում է:

Կատարվում է հետաքննություն:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Կլիմայական ակտիվիստները ներկ են շաղ տվել բրիտանական Սթոունհենջի վրա
Անգլիայի հարավում գտնվող հուշարձանը ներառված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում...
Աթենքի արվարձաններում խոշոր անտառային հրդեհ է բռնկվել
փոթորկի ուժգնության քամու պատճառով կրակի բոցը շատ արագ տարածվել է...
Ավտովթար  Գավառ-Մարտունի ավտոճանապարհին. կա զոհ
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ…
Գողության կազմակերպիչն ու օժանդակողը կալանավորվել են, կատարողը որոնվում է. տարել էին 55 հազար դոլար
Մայիսի 31-ին, առավոտյան ժամը 8.48-ին, ոստիկանություն էր ահազանգել Քասախ գյուղի մի բնակիչ և հայտնել, որ տնից գումար են գողացել: Կոտայքի մարզի…
Այսօր առավոտյան իր տնից առեւանգել են 44-օրյա պատերազմում զոհված փոխգնդապետ Արթուր Հովսեփյանի եղբորը
Զինվորականի ընտանիքը շարունակում է պայքարը հայրենքի պաշտպանության ու արժանապատվության համար, եւ այսօր արդեն այս իշխանությունների օրոք…
Պատասխան հարվածը դանակով էր. Վաղարշապատի ոստիկանների բացահայտումը
Բաժնի անչափահասների գործերով և ընտանիքում բռնության կանխարգելման բաժանմունքի ծառայողների օպերատիվ-հետախուզական միջոցառումներով…
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ