![](img/news/31/09/13/default.jpg)
Արմեն Աշոտյանի համար պարտադիր չէ նախարար մնալը երեւացող քաղաքական գործիչ մնալու համար: Այդ մասին փետրվարի 10-ին լրագրողներին ասել է ՀՀԿ-ական պատգամավոր Խոսրով Հարությունյանը` մեկնաբանելով կրթության եւ գիտության նախարարի պաշտոնից Աշոտյանի առաջիկա հրաժարականի լուրերը:
Հարությունյանի խոսքով, Արմեն Աշոտյանը կարեւոր աշխատանք է իրականացնում Հայաստանի Հանրապետական կուսակցությունում, որպես փոխնախագահ: Ընդհանուր առմամբ կարելի է նրան համարել երկրի ամենաօժտված երիտասարդ քաղաքական գործիչներից մեկը: «Նախարար աշխատելու ընթացքում Աշոտյանը մի շարք արմատական եւ էական բարեփոխումներ է իրականացրել: Լավ կլիներ, եթե Աշոտյանի հաջորդը, ով էլ նա լինի, կարողանա շարունակել դրանք», - հավելել է պատգամավորը: