News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

Սիրիայում Ռուսաստանի օդատիեզերական ուժերի գործողություններն անսպասելիորեն արդյունավետ դուրս եկան, ինչը կարող է նախագահ Բաշար Ասադին թույլ տալ վերականգնել հսկողությունը երկրի առավել կարեւոր քաղաքների նկատմամբ։ Նման գնահատական է տալիս The New York Times-ի հոդվածագիրը։

«Ռուսաստանի ռազմական գործողությունները փոխել են  հակամարտության ընթացքը, որը տարիներ շարունակ փակուղու մեջ էր։ Անսպասելիորեն նախաձեռնությունն անցել է Ասադի կողմը, իսկ ԱՄՆ աջակցությունը վայելող ապստամբները փախչում են»,- գրում է թերթը։

Թերթի գնահատմամբ ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրին Սիրիայի հարցով առաջիկա միջազգային խորհրդակցությունների ժամանակ ազդեցության շատ թույլ լծակներ է ունենալու։

«Ռուսաստանը կտրել է ճանապարհները, որոնք ԿՀՎ-ն օգտագործում էր ապստամբներին զինելու համար։ Այդ փորձերն այլեւս գաղտնիք չեն»,- նշված է հոդվածում։

The New York Times-ն արձանագրում է այն փաստը, որ Վաշինգթոնը Սիրիայում ռազմավարական դիլեմայի առջեւ է կանգնել առաջին հերթին այն պատճառով, որ Ռուսաստանի գործողություններն անսպասելիորեն արդյունավետ  են, որպեսզի օգնեն Ասադին վերականգնել հսկողությունը երկրի առավել կարեւոր քաղաքների նկատմամբ, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Իսրայելական տանկի անձնակազմը հոկտեմբերին Լիբանանում սպանել է Reuters-ի թղթակցին. Reuters
Իսրայելական տանկի անձնակազմը սպանել է թղթակցի...
Իրաքում «Ալ-Հաշդ ալ-Շաաբի»-ի շտաբի վրա անօդաչու թռչող սարքի հարձակման հետևանքով երկու մարդ է զոհվել և վեցը վիրավորվել
Բաղդադից արևելք գտնվող իրաքյան աշխարհազորային «Ալ-Հաշդ ալ-Շաաբի»-ի…
Անօդաչու թռչող սարքը հարված է հասցրել Հյուսիսային Իրաքում գտնվող ամերիկյան ռազմաբազային. Sky
Հարձակման պատասխանատվությունը ստանձնել է «Իրաքի իսլամական դիմադրությունը»...
ՄԱԿ-ը հայտարարել է, որ հարավային Լիբանանում ռազմական իրավիճակը դուրս է գալիս վերահսկողությունից
Սահմանամերձ շրջաններում ռազմական իրավիճակի վերահսկողությունից դուրս գալու վտանգավոր միտում կա...
Իրաքի արեւմուտքում գտնվող ԱՄՆ ռազմակայանը նորից ենթարկվել է անօդաչուի գրոհին
Անօդաչուն կրկին գրոհել է ամերիկյան ռազմակայանն Իրաքի արեւմուտքում...
Իրաքի նախագահը հայտարարել է, որ կկանչի Թուրքիայի դեսպանին Իրաքի տարածքին հասցված ավիահարվածների առնչությամբ
Իրաքի նախագահը կկանչի Թուրքիայի դեսպանին...
Ամենաշատ