News
Լրահոս
News
Կիրակի
Հունիս 16
Տեսնել լրահոսը

Հայ հասարակության մեջ դեռ բավականաչափ վստահություն չկա ընտրական համակարգի նկատմամբ։ Այս մասին փետրվարի 11-ին կայացած Կառավարության նիստից հետո լրագրողներին ասել է ՀՀ խորհրդարանի աշխատակազմի ղեկավար Հրայր Թովմասյանը։

Նրա խոսքով՝ հենց դա է խանգարում էլեկտրոնային քվեարկության  համակարգին անցնելուն։ Նման համակարգերը պետք է վստահության մեծ պաշար ունենան, անցնեն միջազգային աուդիտ եւ երաշխիքներ ստանան հեղինակավոր կազմակերպություններից, ընդ որում, նրանցից, որոնց կընտրի հասարակությունը եւ ոչ թե իշխանությունները, որպեսզի  նրանց եզրակացությունները ընտրողների համար կշիռ ունենան։

«Եթե նման «հավատարմագրեր» չլինեն, պետք է մտածենք, թե ինչպես բարելավել ավանդական համակարգը։ Էլեկտրոնային համակարգը կարելի է բաժանել երեք բաղադրիչի. գրանցում, քվեարկություն եւ հաշվարկ։ Էլեկտրոնային գրանցումը եւ ընտրողների նույնականացումը հասարակության անվստահության նկատմամաբ այդքան զգայուն չեն։ Ինչ վերաբերում է բուն քվեարկությանը, ապա կան տարբեր մեխանիզմներ, որոնցից մեկը էլեկտրոնային տերմինալն է՝ քվեարկության մենյուով։ Եվ երրորդը հաշվարկի բաղադրիչն է։ Դրանք «խելացի» քվեատուփեր են, որոնք իրենք են հաշվում ձայները։ Այս 2 համակարգերը կարող են կիրառվել նշված երաշխիքների առկայության դեպքում։ Հակառակ դեպքում գրանցումը կարելի է տեղափոխել էլեկտրոնային ձեւաչափի, իսկ թղթե քվեաթերթիկներն  եւ ձեռքով հաշվարկը՝ պահել ինչպես որ կա»,- նշել է Հրայր Թովմասյանը։

Նշենք, որ Հայաստանի նոր Ընտրական օրենսգրքի նախագիծը դեռ պատրաստ չէ։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Երեւանի թիվ 7 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի կազմում առաջացել է մեկ թափուր տեղ
Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 43-րդ հոդվածի  4-րդ մասով…
Ընտրողներն այլևս չեն ծանուցվելու թղթային եղանակով․ ընտրական ցուցակները կտեղադրվեն ԿԸՀ-ի և ՆԳՆ-ի կայքէջերում
Բացի այդ, սա էական ծախս է բյուջեի համար։ Նշեմ, որ Երևանի ավագանու 2023 թվականի ընտրությունների համար այս նպատակով ծախսվել է շուրջ 270 միլիոն...
Դեռ վաղ է խոսել ընտրություններն ամբողջությամբ էլեկտրոնային հարթակներ տեղափոխելու հնարավորության մասին. ԿԸՀ նախագահ
Այս ընտրակարգն ունի մեկ շատ լուրջ թերություն, այն է՝ հնարավոր չի լինի կրկնակի ստուգել ընտրություններին մասնակցած անձի իսկությունը...
Ընտրական համակարգը միշտ պատրաստ է ընտրություն կազմակերպելուն. ԿԸՀ նախագահը՝ արտահերթ ընտրությունների մասին
Freedom House-ը հղում էր արել հասարակական կազմակերպությունների...
ԿԸՀ նախագահը ներկայացրել է 2022-2023 ԿԸՀ թվականների գործունեության հաղորդումը
ԿԸՀ նախագահը նախ հիշեցրել է, որ գործող հանձնաժողովն իր լիազորությունները ստանձնել է 2022-ի հոկտեմբերին, հետևաբար գործող հանձնաժողովի գործունեության...
ՄԱԿ-ի ներկայացուցիչներն ուզում են Ընտրական օրենսգրքի նախագծի առանցքային փոփոխություններին ծանոթանալ գրավոր ընթացակարգով
Կենտրոնական ընտրական հանձնաժողովը նոյեմբերի 20-ին հյուրընկալել է ՄԱԿ...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ