News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

«Ջաբհաթ ան Նուսրա», «Ջեյշ ալ Իսլամ» եւ «Ահրար աշ Շամ» խմբավորումները Հալեպի մոտ մատակարարումներ են ստացում Թուրքիայից եկող ճանապարհով։ Այս մասին Սիրիայի աջակցության միջազգային խմբի նիստին ասել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։

«Այդ շրջանում մինչեւ հիմա գործում են «Ջաբհաթ ան Նուսրա»,  «Ջեյշ ալ Իսլամ» եւ «Ահրար աշ Շամ» խմբավորումները, որոնք վերահսկում են Հալեպի արեմտյան արվարձանները։

Արեւելյան կողմից Հալեպում գերազանցապես կառավարական ուժերն են, որոնք մեր օգնությամբ շրջափակումից հանել են քաղաքը։ Եվ մեր տեղեկություններով՝ այդ շրջանից գրոհայինները փախչում են»,- մեջբերում է Լավրովի խոսքը «ՌԻԱ Նովոստի»-ն։

«Չմոռանանք, որ բոլորը այդ խմբավորումները, որոնք գտնվում են Հալեպում՝  «Ջաբհաթ ան Նուսրան», «Ջեյշ ալ Իսլամը» եւ «Ահրար աշ Շամը», ինչպես նաեւ առանձին ավելի չափավոր խմբավորումներ, մատակարարումներ են ստանում Թուրքիայից եկող ճանապարհով՝ կոնկրետ կետից»,- ասել է նա։

«Այս գործոնը պետք է հաշվի առնել, քանի որ նախքան 2254 բանաձեւի ընդունելը ՄԱԿ Անվտանգության խորհրդի ընդունած բանաձեւն արգելում է ահաբեկչական խմբավորումներին սնուցող ցանկացած մատակարարում»,- հավելել է Լավրովը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Իրանի սահմանապահ ոստիկանությունը հայտնել է սահմանին բախումների ժամանակ երկու ահաբեկիչների մահվան մասին
Գեներալ Գուդարզիի խոսքով՝ ահաբեկիչները ծրագրել են հատել սահմանը Սարավանի շրջանում՝ հարավարևելյան Սիստան և Բելուջիստան նահանգում՝ երկրում դիվերսիոն գործողություններ իրականացնելու համար...
Գերմանիայի հետախուզության ղեկավարը զգուշացրել է Եվրո-2024-ի ժամանակ ահաբեկչությունների սպառնալիքի մասին
Գերմանիայում իսլամիստական ​​ահաբեկչության վտանգն ավելի է մեծացել 2023 թվականի հոկտեմբերի 7-ին Իսրայելի վրա ՀԱՄԱՍ-ի հարձակումից հետո...
Իրանի ոստիկանությունը հայտնել է երկրի հարավ-արևելքում երկու ահաբեկչի սպանության մասին
Իրանցի գեներալը հայտնել է, որ նահանգում ոչնչացվել են կազմակերպված հանցավոր ութ խմբավորումներ և «Ջեյշ ալ-Ադլ»-ի երկու հիմնական ահաբեկիչներ...
Թուրքիական Հաքարի քաղաքի քաղաքապետն ահաբեկչության մեղադրանքով դատապարտվել է 19,5 տարվա ազատազրկման
Դատախազներն ահաբեկչական խմբավորումը ղեկավարելու և նրա անդամ լինելու մեղադրանքով ի սկզբանե նրա համար պահանջում էին 15-22,5 տարվա ազատազրկում...
Ահաբեկիչ Բրեյվիկը նորից դատի կտա Նորվեգիային «մարդու իրավունքների խախտման» պատճառով
Նորվեգիայի Վերաքննիչ դատարանը թույլ է տվել Բրեյվիկին բողոքարկել իր բանտարկության պայմանները...
Մեծ Բրիտանիայում ահաբեկչություններ նախապատրաստելու կասկածանքով երեք մարդ է ձերբակալվել
Երեք տղամարդ բերման են ենթարկվել՝ հարցաքննվելու համար», - ասել է տարածքային ոստիկանության պետի...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ