News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի սպանված կուրսանտ Հայկազ Բարսեղյանի հայրը համոզված է՝ մեղադրյալ կուրսատների վրա Հայկազից ոչ մի հետք չի եղել այն պատճառով միայն, որ սպանությունից հետո փոխել են հագուստները:

«Ոչ մի հետք չկա ասում են: Չէր լինի, որովհետեւ կարային հանգիստ լողանային:   Գնելը զանգել, գնդապետ հորը՝ Մարկոսյանին կանչել ա, որ փրկի: Նա էլ ամեն ինչ արել ա, որ ծածկի ծանր հանցանքը: Թե չէ անհնար է, որ մի կաթիլ արյուն չթռներ հենց օրինակ Գնելի վրա, որը դանակի հարվածները հասցրել ա»,- NEWS.am-ի հետ զրույցում ասաց Արկադի Բարսեղյանը:

Անդրադառնալով հրամանատարության կողմից մեղադրյալներին տված բնութագրերին, Արկադի Բարսեղյանը նշեց, որ իր համար զարմանալի չի, որ հենց Գնել Թեւոսյանին դրական բնութագիր են տվել. «Դե ում որդին ա, դրա համար էլ տենց բնութագիր են տվել: Ինքը ծույլ է եղել, չի սովորել, վատ առաջադիմություն է  ունեցել: Գիտեմ անգամ, որ Մակրոսյանին եկել, ասել են՝ Գնելը վատ ա պահում իրան, ասել ա՝ երեխա ա, յոլա տարեք»:

Արկադի Բարսեղյանը նշեց, որ Գնելի հայրը՝ գնդապետ Զարմիկ Մարկոսյանը, որը ինստիտուտի նախկին պետի տեղակալն է եղել, քննիչների հետ է եղել, երբ տարածքը զննել են ու եթե մի անօրինականություն տեսներ, մինչեւ այժմ չէր լռի, ապա ասեր, թե որդին անմեղ է:

Նշենք, որ փորձաննություններով Հայկազ Բարսեղյանի իրերի վրա ոչ մի հետք չի հայտանաբերվել մեղադրյալներից: Արյան հետքեր են հայտնաբերվել միայն մեղադրյալների ձեռքի մատների եղունգների տակ, սակայն հնարավոր չի եղել պարզել, թե դրանք ում են պատկանում:

Նշենք, որ Հայկազ Բարսեղյանի սպանության համար մեղադրվում են նրա համակուրսեցիները` կուրսանտներ Գնել Թեւոսյանը, Նորիկ Սահակյանը, Վաչե Սահակյանը եւ Մովսես Ազարյանը։ Ըստ մեղադրանքի՝ նրանք հունվարի 29-ին՝ ժամը 02:00-ից 03:00-ի սահմանում, զորամասի ննջարանում դաժանությամբ սպանել են կուրսանտ Հայկազ Բարսեղյանին, ապա հետքերը թաքցնելու նպատակով կախել նրա մարմինը մարզահրապարակում գտնվող պտտաձողից, նրա անունից գրություն թողել, թե իբր ինքնասպան է եղել: Ամբաստանյալներն իրենց մեղավոր չեն ճանաչում:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Տեխասում Ստրուկների ազատության օրվա տոնակատարության ժամանակ հրաձգություն է տեղի ունեցել
Համերգի ժամանակ վեճ է սկսվել երկու խմբի միջև, և ինչ-որ մեկը կրակ է բացել
Ադրբեջանի չորս քաղաքացիներ մեղավոր են ճանաչվել Կրասնոյարսկի մարզում կատարած դաժան սպանության մեջ
Ադրբեջանի չորս քաղաքացիներ մեղավոր են ճանաչվել Կրասնոյարսկի մարզում...
ՌԴ ՔԿ-ն ավարտել է երգիչ Իգոր Տալկովի սպանության գործի հետաքննությունը
Իգոր Տալկովի սպանության հետաքննությունն ավարտվել է...
Կոլումբիայի դատախազները բռնագրավել են նարկոբարոն Պաբլո Էսկոբարի եղբոր ունեցվածքը
Նրա խոսքով՝ բռնագրավված գույքը գնահատվում է 4,77 մլրդ կոլումբիական պեսո (1,2 մլն դոլար)...
Դատախազությունը ցմահ բանտարկություն է պահանջել օրենքով գող Շիշկանի համար
Ցմահ բանտարկություն օրենքով գող Օլեգ Մեդվեդեւի համար...
Իտալիայում ձերբակալել են թուրքական հանցավոր խմբավորման պարագլուխ Բարիշ Բոյունին
Հատկանշական է, որ Բոյունը, որը մեղադրվում է զինված հանցախումբ կազմակերպելու մեջ...
Ամենաշատ