News
Լրահոս
News
Ուրբաթ
Հունիս 21
Տեսնել լրահոսը

Սերժ Սարգսյանը դեռեւս չի կողմնորոշվել քաղբանտարկյալ Գեւորգ Սաֆարյանի գործի հետագա ընթացքի լուծման հարցում: Այս մասին հայտարարություն է տարածել «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի «Ընդդիմության միասնական շտաբը»:

Հայտարարությունում, նաեւ ասվում է. «Ուստի նրա ձեռքում պատժիչ գործիքների վերածված իրավապահ մարմինները եւ դատարանը, Գ. Սաֆարյանի մեղքի ապացույցներ չունենալով, մատնվել են անգործության եւ ժամանակ շահելու նպատակով դիմում են տարատեսակ խուսանավումների՝ զուգահեռաբար լուծելով նաեւ նրան հնարավորինս երկար ժամանակով անազատության մեջ պահելու խնդիրը:

Այդ մասին են վկայում ոչ միայն Գեւորգ Սաֆարյանի գործով ըստ էության քննչական գործողություններ չկատարելը, այլեւ քննիչի չներկայանալու պատճառով փետրվարի 12-ին Կենտրոն եւ Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում նշանակված՝ գրավի դիմաց նրան ազատ արձակելու դիմումի քննության հետաձգումը:

Այդուհանդերձ՝ վարչախմբի ռեսուրսներն անսահմանափակ չեն: Հատկապես Գեւորգ Սաֆարյանի գործով առաջացել է մի իրավիճակ, երբ միջազգային ճնշումների առկայությամբ միանգամայն իրատեսական է դառնում նրա ազատության համար պայքարի դրական ելքը:

Գրավի դիմաց Գեւորգ Սաֆարյանի ազատ արձակելու վերաբերյալ դիմումի քննությունը տեղի կունենա երկուշաբթի՝ փետրվարի 15-ին, ժամը 14:00-ին, Կենտրոն եւ Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում:

Հանուն ազատ քաղաքացու պայքարի առաջամարտիկ Գեւորգ Սաֆարյանին ազատության մեջ տեսնելու եւ պայքարի դաշտ վերադարձնելու համար դատարանի դիմաց կազմակերպվող ակցիային յուրաքանչյուր քաղաքացու մասնակցությունը կարող է նշանակություն ունենալ»:

Հիշեցնենք, որ Երեւանի Ազատության հրապարակում Ամանորի գիշերը ընդդիմադիր «Նոր Հայաստանի» անդամների եւ ոստիկանների միջեւ բախումներ էին տեղի ունեցել: Պատճառը տոնածառի հագուստով մայրաքաղաքի փողոցներում շրջող ակտիվիստն էր: Երեք անձ բերման էր ենթարկել, այդ թվում՝ Գեւորգ Սաֆարյանը: Գեւորգ Սաֆարյանին մեղադրանք է առաջադրվել ՔՕ 316-րդ հոդվածի 1-ին մասով՝ իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելը: Ըստ իրավապահ մարմինների` Գեւորգ Սաֆարյանը բռնություն է գործադրել Ոստիկանության 4-րդ հատուկ գումարտակի հրամանատար, ոստիկանության կապիտան Գեղամ Խաչատրյանի նկատմամբ:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Իրավունք». Իրականում Նիկոլը վախենում է «բերետավորներից»
Եվ ահա, աղբյուրը նաեւ հայտնում է, որ բացի գազանություններ սովորեցնելուց, ամերիկացիները նաեւ ակտիվորեն...
«Իրավունք». Պատրաստ եմ դատարանում իմ ցանկացած ասածի համար պատասխան տալ
Հիշեցնենք, որ Ալեն Սիմոնյանը պահանջում է դատարանից Անդրեասյանին պարտավորեցնել ներողություն խնդրել...
«Հրապարակ». Սյունիքում «չիստկաները» կշարունակվեն
Խնդիրը ոչ թե այն է, որ համեստ ապրող Բաբայանը սկսել է շատ բարեկեցիկ ապրել, այլ այն, որ ՔՊ-ն արդեն սկսել է...
«Ժողովուրդ». Դատախազությունն ամեն գնով ցանկանում է կալանքի տանել երգիչ Հայկ Ղեւոնդյանի՝ Սպիտակցի Հայկոյի որդուն
Քննչական կոմիտեն տեսանյութ էր հրապարակել, որում մի տղամարդ դժգոհում էր վարչապետ Նիկոլ Փաշինյանի...
«Հրապարակ». Պետական ապարատում «վհուկների որս» է սկսվել
Բայց աշխատողներն արժանի հակահարված են տվել, թե` պետական ապարատը ձեր սեփականությունը չէ, ցույցերին...
«Ժողովուրդ». Ավինյանն ասել է՝ կա՛մ- կա՛մ. ԿԿՀ-ն վարույթ է հարուցել ավագանու անդամ Սամվել Հակոբյանի նկատմամբ, ապա կարճել
Սամվել Հակոբյանի կողմից անհամատեղելիության պահանջները առերեւույթ խախտելու վերաբերյալ վարույթը...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ