News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում ավարտվել են թիվ 34/20, 35/37, 35/35 ընտրատեղամասերում այլ անձանց փոխարեն  քվեարկություն կատարելու դեպքերի առթիվ հարուցված քրեական գործերի նախաքննությունը:

Նախաքննությամբ պարզվել է, որ, համապատասխանաբար, 35/37, 35/35, 34/20 ընտրատեղամասերի ընտրացուցակներում ընդգրկված Նազելի Բաղդասարյանը, Հովհաննես Մաթեւոսյանը, Աշոտ Կարապետյանը 2015 թվականի դեկտեմբերի 6-ին տեղի ունեցած Հանրաքվեին չեն մասնակցել, եւ նրանց փոխարեն այլ անձինք են քվեարկել։

Ձեռնարկված քննչական գործողությունների արդյունքում պարզվել է նշված ընտրողների փոխարեն քվեարկություն կատարած անձանց ինքնությունը։

Ձեռք բերված ապացույցների համաձայն՝ թիվ 35/37 ընտրատեղամասում Նազելի Բաղդասարյանի տվյալների դիմաց լրացրել է մտացածին անձնագրային տվյալներ, ստորագրել եւ քվեարկել է նշված տեղամասային ընտրական հանձնաժողովի նախագահ Ռ.Ասատրյանը, թիվ 35/35 ընտրատեղամասում Հովհաննես Մաթեւոսյանի փոխարեն քվեարկել է նույն հանձնաժողովի անդամը, իսկ թիվ 34/20 ընտրատեղամասում Աշոտ Կարապետյանի փոխարեն քվեարկությունն իրականացրել է Գյումրի քաղաքի մի բնակիչ։

Ձեռք բերված ապացույցների համակցությամբ՝ թիվ 35/37, 35/35, 34/20 ընտրատեղամասերում այլ անձանց փոխարեն քվեարկություն կատարելու համար առաջադրվել են մեղադրանքներ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 153-րդ հոդվածով։

Նշված երեք քրեական գործերը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել են նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազին։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Երեւանի թիվ 7 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի կազմում առաջացել է մեկ թափուր տեղ
Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 43-րդ հոդվածի  4-րդ մասով…
Ընտրողներն այլևս չեն ծանուցվելու թղթային եղանակով․ ընտրական ցուցակները կտեղադրվեն ԿԸՀ-ի և ՆԳՆ-ի կայքէջերում
Բացի այդ, սա էական ծախս է բյուջեի համար։ Նշեմ, որ Երևանի ավագանու 2023 թվականի ընտրությունների համար այս նպատակով ծախսվել է շուրջ 270 միլիոն...
Դեռ վաղ է խոսել ընտրություններն ամբողջությամբ էլեկտրոնային հարթակներ տեղափոխելու հնարավորության մասին. ԿԸՀ նախագահ
Այս ընտրակարգն ունի մեկ շատ լուրջ թերություն, այն է՝ հնարավոր չի լինի կրկնակի ստուգել ընտրություններին մասնակցած անձի իսկությունը...
Ընտրական համակարգը միշտ պատրաստ է ընտրություն կազմակերպելուն. ԿԸՀ նախագահը՝ արտահերթ ընտրությունների մասին
Freedom House-ը հղում էր արել հասարակական կազմակերպությունների...
ԿԸՀ նախագահը ներկայացրել է 2022-2023 ԿԸՀ թվականների գործունեության հաղորդումը
ԿԸՀ նախագահը նախ հիշեցրել է, որ գործող հանձնաժողովն իր լիազորությունները ստանձնել է 2022-ի հոկտեմբերին, հետևաբար գործող հանձնաժողովի գործունեության...
ՄԱԿ-ի ներկայացուցիչներն ուզում են Ընտրական օրենսգրքի նախագծի առանցքային փոփոխություններին ծանոթանալ գրավոր ընթացակարգով
Կենտրոնական ընտրական հանձնաժողովը նոյեմբերի 20-ին հյուրընկալել է ՄԱԿ...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ