News
Լրահոս
News
Կիրակի
Հունիս 16
Տեսնել լրահոսը

Ստամբուլի  օդանավակայանում հայ լրագրողների խմբի հետ տեղի ունեցած միջադեպը չի բացառվում, որ կապված լինի Աղթամարի Սուրբ Խաչ եկեղեցում մատուցվող պատարագին Հայաստանի հասարակության վերաբերմունքի հետ: Այս մասին սեպտեմբերի 18-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց լրագրողների խմբին Ստամբուլ՝ սեմինարի մասնակցելու ուղեկցած Երեւանի մամուլի ակումբի ղեկավար Բորիս Նավասարդյանը: Նրա խոսքով, քանի որ Հայաստանից հրաժարվեցին մասնակցել պատարագին, թուրքական կողմը որոշեց արձագանքել դրան, որի դրսեւերումներից մեկն էլ Հայաստանի քաղաքացիների նկատմամբ օդանավակայանում «առանձնահատուկ» վերաբերմունք ցուցաբերելն է: «Երբ փաստորեն ստացվեց, որ բավականին շատ հայեր, որոնք պլանավորում էին մասնակցել այդ միջոցառմանը, հրաժարվեցին այդ պլաններից, չեմ բացառում, որ իշխանության որեւէ օղակում որոշվեց ցույց տալ, որ եթե չեք գալիս այդ միջոցառմանը, ապա մենք ընդհանրապես համարում ենք, որ դուք ցանկալի հյուրեր չեք մեր երկրում»,-ասաց Նավասարդյանը: Նա նշեց, որ օդանավակայանում անձնագրերի հետ կապված ստուգումներ իրականացվել են նաեւ իրենց չվերթին նախորդած մի քանի չվերթների ժամանակ, սակայն աղմուկ չի բարձրացվել: Բորիս Նավասարդյանը հույս հայտնեց, որ  իշխանության այն օղակը, որը Թուրքիայում որոշել է այդպիսի ցուցադրական վերաբերմունք դրսեւորել հայերի նկատմամբ, տեղի ունեցածից հետո  կփոխի իր դիրքորոշումը: «Քանի որ դա, ամեն դեպքում, Թուրքիայի, որպես պետության, իմիջի համար բարենպաստ զարգացում չէ»,-նկատեց ԵՄԱ նախագահը:

NEWS.am-ը փորձեց ճշտել, թե, արդյոք, Թուրքիայի վարչապետ Էրդողանը Նավասարդյանին է՞լ է ուղարկել  Սուրբ Խաչի պատարագին մասնակցելու հրավեր՝ ի թիվս հայաստանյան այլ հասարակական կազմակերպությունների ղեկավարների: Բորիս Նավասարդյանը չբացառեց, որ գուցե հրավեր եղել է, բայց քանի որ ինքը չունի այդ պատարագին մասնակցելու մտադրություն, գուցե չի նկատել ուղարկված նամակն ու ջնջել է՝ առանց ուշադրություն դարձնելու:  

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 13-ի առավոտյան, Ստամբուլի օդանավակայանի թուրք աշխատակիցները մի քանի ժամ պահել էին հայ լրագրողներին եւ թույլ չէին տվել մուտք գործել Թուրքիա: Հայ լրագրողները մեկնել էին Թուրքիա` մասնակցելու «Մեդիայի դերը ղարաբաղյան հակամարտությունում եւ տարածաշրջանային անվտանգության եւ համագործակցության բարելավումը» սեմինարին: Անձնագրերի ստուգման ժամանակ, Թուրքիա ժամանած հայ լրագրողներից, ինչպես նաեւ մյուս հայ ուղեւորներից թուրք սահմանապահները վերցրել էին անձնագրերը եւ այլ ստուգումների ենթարկել: Միջադեպը հարթվել էր, երբ գործին միջամտել էին սեմինարի կազմակերպիչ թուրքական կողմի ներկայացուցիչները: Սեմինարը կազմակերպել են Երեւանի մամուլի ակումբը, Ֆրիդրիխ Էբերտ հիմնադրամը, ադրբեջանական «Յենի Նեսիլ» լրագրողների միությունը եւ Global Political Trends Centre-ը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ունենք պայմանավորվածություն, որ նոր հանդիպում տեղի կունենա Հայաստանի և Թուրքիայի ներկայացուցիչների միջև. Ռուբինյան
Հայ-թուրքական սահմանին Մարգարայի կամուրջը վերանորոգվել է արդեն…
Ռուբեն Ռուբինյանը Միխայել Զիբերթի հետ քննարկել է Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացը
Ազգային ժողովի նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը հունիսի 4-ին ընդունել է...
Թուրքիայի հետ մի շարք հարցերի շուրջ ունենք բավականին լայն փոխըմբռնում. Արարատ Միրզոյան
Իհարկե, ակնհայտորեն, ժամանակ է, որ մենք տեսնենք գետնի վրա կոնկրետ իրականացվող պայմանավորվածություններ…
«Հրապարակ». Սահմանը դեռ չի բացվել, բայց պատրաստ են բեռներ ընդունել
Այսինքն, պատրաստ են բեռներ ընդունել, սակայն սահմանը դեռ չի բացվել․ Թուրքիան պայման է դրել` մինչեւ...
Հայաստանի հետ սահմանը պետք է բացել եւ կարգավորել հարաբերությունները. Դավութօղլու
Չպետք է թույլ տալ Մերձավոր Արեւելքում մոլեգնող կրակը հասնի Կովկաս...
ԿԳՄՍ նախարարը և Թուրքիայի մշակույթի նախարարը մտքեր են փոխանակել Անիի պատմական կամրջի վերականգնման վերաբերյալ
Հայաստանի և Թուրքիայի հարաբերությունների ամբողջական կարգավորման շրջանակում, ի թիվս այլ հարցերի...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ