News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Գիտնականները կազմել են աշխարհի ամենավտանգավոր 10 հրաբուխների ցուցակը: Դրանց թվում հայտնվել են նրանք, որոնք կարող են զարթնել եւ իրենց ակտիվությամբ մեծ վնաս հասցնել: Նշենք, որ ցուցակը կազմել է Tochka.net կայքը:

Վտանգավորության մակարդակով այդ ցուցակի առաջատարը Ինդոնեզիայի հրաբխային ծագում ուենցող կղզու վրա գտնվող Կրակատաու հրաբուխն է: Երկրորդ տեղում է Փոքր Անտիլյան կղզիներում գտնվող Մոն Պելե հրաբուխը, որը 20-րդ դարի սկզբին մոտ 30 հազար մարդու կյանք էր խլել:

Այժմեական սպառնալիք ներկայացնող երրորդ հրաբուխը հայտնի Վեզուվն է, որի ժայթքումը պատկերված է Կառլ Բրյուլովի «Պոմպեյի վերջին օրը» նկարում: Այդ հրաբխի վերջին ակտիվությունը գրանցվել է 1944թ.:

Ամենավտանգավոր հրաբուխների տասնյակում են նաեւ մեքսիկական Պոպոկապետլը, աֆրիկյան Կիլիմանջարոն, իտալական էթնան, ճապոնական Ֆուձիյաման:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ