News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

Ցեղասպանության թանգարան-ինստիտուտի եւ «Մենք» երիտասարդական շարժման նախաձեռնությամբ Ծիծեռնակաբերդում պատարագ է մատուցվել եւ թուրքական կառավարության՝ Վանի Աղթամար կղզու Սուրբ Խաչ եկեղեցու շուրջ քարոզչական գործողությունների դեմ ցույց է անցկացվել։ (ֆոտոռեպորտաժ)

Բազմամարդ երթը, որին մասնակցել են հասարակական կազմակերպությունների, պետական կառույցների ներկայացուցիչներ, հասարակ քաղաքացիներ եւ ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչներ, դեպի Ծիծեռնակաբերդի հուշահամալիր իր վերելքն սկսել է «Մեր եկեղեցին մեզ մի տվեք պարտքով», «Թուրքիա, կատարիր քո միջազգային պարտավորությունները» ցուցապաստառներով եւ «ամոթ» բացականչություններով։

«Մենք» երիտասարդական շարժման ղեկավար Հակոբ Հակոբյանն իր ելույթում նշել է, որ ժամանակակից Թուրքիան իր վարքով հերթական անգամ ցույց է տալիս, որ չի փոխվել եւ շարունակում է կեղծել պատմությունը։ «Թուրքիան Սուրբ Խաչի պատարագով ցանկանում է բոլորին ցույց տալ իր ժողովրդավարությունը, սակայն թուրքական կառավարությունը ի վիճակի չէ իր արյունոտ ճակատից մաքրել «ամոթ» բառը»,- ասել է նա։

Ծիծեռնակաբերդում պատարագ է մատուցվել, որը սկսվել է Վանի Սուրբ Խաչ եկեղեցում ընթացող պատարագի հետ միաժամանակ։

Նշենք, որ Աղթամարի Սուրբ Խաչ եկեղեցում ավարտված պատարագին մասնակցել է միայն Պոլսո Հայոց պատրիարքարանը: Հոգեւոր մյուս կենտրոնները` Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը, Երուսաղեմի պատրիարքարանն ու Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսությունը հրաժարվել են մասնակցել միջոցառմանը: Պատճառը եկեղեցու գմբեթին խաչ չտեղադրելու հանգամանքն է: Հարկ է նշել, որ նույն պատճառով կրոնական արարողությանը հրաժարվել են մասնակցել նաեւ հայ քաղաքացիական հասարակության շատ ներկայացուցիչներ, չնայած նրանց Թուրքիայի վարչապետն անձամբ է հրավիրել պատարագին: Քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները հայտարարել են, որ քանի դեռ եկեղեցու գմբեթին խաչ չի տեղադրվել, եկեղեցին վերականգնված համարել չի կարելի:

Լուսանկարը եւ տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Արցախի թեմի առաջնորդը հորդորել է լինել միասնական ու անկոտրում
Հանդիպմանը ելույթ է ունեցել նաև Արցախի թեմի թեմական խորհրդի ատենապետ տիար Լեռնիկ Հովհաննիսյանն ու...
Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Կ․ Պոլսի Հայոց Պատրիարքության ուխտավորներին
Հունիսի 19-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց ուխտավորաբար…
Վեհափառն ասել է՝ քո անձնական որոշումն է, Եկեղեցին ներգրավված չէ այս գործընթացներին. Բագրատ Սրբազան
Երբ ժողովուրդը ցանկանա և Վեհափառը օրհնի: Այդ ժամից հետո Վեհափառ...
Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Հարավային Կորեայի Մեթոդիստ եկեղեցու անդամներին
Հունիսի 18-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն...
Գարեգին Բ-ն ընդունել է «Սոս Արևելքի քրիստոնյաներ» կազմակերպության պատվիրակությանը
Զրույցի ընթացքում Նորին Սրբությունը գոհունակությամբ անդրադարձավ Սուրբ...
Ամենայն Հայոց Կաթողիկոսը հանդիպում է ունեցել նորաօծ եկեղեցականների հետ
Ամենայն Հայոց Կաթողիկոսը, իր օրհնությունը բերելով եկեղեցականներին, ընդգծեց, որ Եկեղեցու առաքելություն...
Ամենաշատ