News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

Վանի Աղթամար կղզու Սուրբ Խաչ եկեղեցու գմբեթին խաչ չտեղադրելը նույնքան սխալ էր, որքան նոր մզկիթների կառուցման արգելքը եվրոպական մի շարք երկրներում։ Այս մասին «Sunday’s Zaman» պարբերականին հայտարարել է Թուրքիայի իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսակցության  փոխնախագահ Հուսեն Չելիքը։

«Խաչ չտեղադրելը նույնքան սխալ էր, որքան նոր մինարեթների կառուցումը եվրոպական մի շարք երկրներում։ Երբ հասարակությունը հանրաքվեի միջոցով չաջակցեց մինարեթների կառուցմանը, մենք շատ տխուր էինք եւ վրդովված։ Չի կարող խոսք լինել այն մասին, որ մենք գործել ենք նույն կերպ»-ասել է Չելիկը։

Նշելով, որ 900-ամյա Սուրբ Խաչ եկեղեցին ունի միեւնույն մեծ նշանակությունը, ինչ որ Եփեսոս ու Պերգամոնը, Չելիքն ասել է, որ խաչը քրիստոնյաների համար այն նշանակությունն ունի, ինչ որ կիսալուսինը մահմեդականների համար։

«Ինչպես որ կարեւոր են մեր մզկիթների տարրերը, այնպես եւ խաչը կարեւոր է եկեղեցիների դեպքում։ Այս հարցն այնքան պարզ է, որ պահանջում է մեր սրտակցությունը։ Խաչի չտեղադրելը Սուրբ Խաչի վրա սխալ է այնքան, որքան  մզկիթի վրա կիսալուսին չդնելը։ Խաչի ներկայությունից մենք ոչինչ չենք կորցնում, սակայն նրա բացակայությունից ոչինչ չենք շահում»,- բացատրել է Չելիքը։

Նա նաեւ առաջարկել է, որ տարվա ընթացքում Աղթամար կղզում պատարագներ անցկացվեն։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Արցախի թեմի առաջնորդը հորդորել է լինել միասնական ու անկոտրում
Հանդիպմանը ելույթ է ունեցել նաև Արցախի թեմի թեմական խորհրդի ատենապետ տիար Լեռնիկ Հովհաննիսյանն ու...
Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Կ․ Պոլսի Հայոց Պատրիարքության ուխտավորներին
Հունիսի 19-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց ուխտավորաբար…
Վեհափառն ասել է՝ քո անձնական որոշումն է, Եկեղեցին ներգրավված չէ այս գործընթացներին. Բագրատ Սրբազան
Երբ ժողովուրդը ցանկանա և Վեհափառը օրհնի: Այդ ժամից հետո Վեհափառ...
Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Հարավային Կորեայի Մեթոդիստ եկեղեցու անդամներին
Հունիսի 18-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն...
Գարեգին Բ-ն ընդունել է «Սոս Արևելքի քրիստոնյաներ» կազմակերպության պատվիրակությանը
Զրույցի ընթացքում Նորին Սրբությունը գոհունակությամբ անդրադարձավ Սուրբ...
Ամենայն Հայոց Կաթողիկոսը հանդիպում է ունեցել նորաօծ եկեղեցականների հետ
Ամենայն Հայոց Կաթողիկոսը, իր օրհնությունը բերելով եկեղեցականներին, ընդգծեց, որ Եկեղեցու առաքելություն...
Ամենաշատ