News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

«Ժամանակ» թերթը գրում է. «Եվրամիության արտաքին հարցերի եւ անվտանգության հանձնակատար Ֆեդերիկա Մոգերինիի հետ Հայաստանի խորհրդարանի խմբակցությունների հանդիպմանը, ըստ մամուլում տեղ գտած տեղեկությունների, Եվրամիություն-Հայաստան հարաբերության թեման քիչ է հետաքրքրել խորհրդարանական ընդդիմության ներկայացուցիչներին:

Թեեւ այդ տեղեկությունները պաշտոնական չեն, այդուհանդերձ որեւէ զարմանալի բան չկա, որ այդ թեման Հայաստանի ընդդիմության համար հետաքրքիր չէ: Ոչ այն պատճառով, որ Հայաստանի ընդդիմությունն ավելի կարեւոր է համարում Հայաստանի ներքին խնդիրներն ու ամբողջ ուշադրությունը կենտրոնացնում է դրա վրա: Պարզապես, Հայաստանի ընդդիմադիր ուժերի համար առայժմ ակնհայտ է մի պարզ իրողություն՝ Հայաստանում քաղաքական դասավորությունների հարցում դեռեւս շարունակում է գերակա լինել Ռուսաստանի ազդեցությունը: Համենայնդեպս չկան նախադրյալներ, որոնք հիմք կտան Հայաստանի ընդդիմադիր ուժերի մեծ մասին գալ եզրահանգման, որ որոշողը այլեւս Ռուսաստանը չէ, այլ, ասենք, Եվրոպան: Այ, այդ ժամանակ նրանց ոչ միայն կհետաքրքրեն Հայաստան-Եվրամիություն հարաբերությունները, հեռանկարները, այլ Հայաստանի քաղաքական ուժերը պարզապես գիշերները չեն քնի այդ մասին մտածելու պատճառով կամ կքնեն՝ ծածկվելով Եվրամիության դրոշով:

Հայաստանի ներկայիս տնտեսական վիճակը, սոցիալ-հոգեբանական պատկերը կլիներ բոլորովին այլ, եթե Հայաստանը միակողմանի կախվածության փոխարեն, ապահոված լիներ գործընկերային կապեր աշխարհաքաղաքական առաջատար կենտրոնների հետ: Ինչ է տեղի ունեցել եւ տեղի ունենում դրա փոխարեն: Տեղի է ունենում այն, որ Հայաստանը միակողմանի կախվածության մեջ է մնում Ռուսաստանից, իսկ այլ կենտրոնների, առավել եւս բոլոր առումներով առաջատար Եվրամիության կամ Եվրատլանտյան հանրության հետ հարաբերվում է այնքանով, որքանով, այսպես ասած, անցքեր կամ սողանցքեր են մնում Ռուսաստանի հետ հարաբերությունից դուրս:

Այդ իրավիճակը Հայաստանը մի անգամ արդեն հասցրել է գրեթե աղետի՝ 2013 թվականի սեպտեմբերի 3-ին: Աղետը կանխվել է լոկ այն բանի հետեւանքով, որ Եվրատլանտյան բեւեռը գտնվում է թե՛ քաղաքակրթական, թե՛ քաղաքական, թե՛ քաղաքագիտական մի քանի գլուխ բարձր հարթության եւ ընկալումների վրա, քան եվրասիական ճահճում, ինչի շնորհիվ Հայաստանի հանդեպ քաղաքականությունը կառուցվում է գործընկերության շարունակվող փորձերի, ոչ թե մահակի վրա՝ ինչպես Հայաստանի ռազմավարական «դաշնակցի» դեպքում:

Ի դեպ, այդ իմաստով հետաքրքրական է, որ Հայաստանի ռազմավարական դաշնակից համարվող պետությունը Հայաստանի հետ խոսում է մահակի լեզվով, իսկ «դավադիր» Արեւմուտքը շարունակում է գործընկերային առաջարկները՝ մշտապես շեշտելով, որ հասկանում է Հայաստանի դժվարությունները: Փաստորեն, Հայաստանը աշխարհաքաղաքական աղետից խուսափում է ոչ թե այն պատճառով, որ Հայաստանում իշխանությունը կամ հիմնական քաղաքական ընդդիմությունն են հասկանում Հայաստանի համար կարեւոր հարցերը՝ աշխարհաքաղաքական լրջագույն զարգացումների համատեքստում, այլ Հայաստանի խնդիրները հասկանում է Եվրամիությունը:

Եվրահանձնակատար Մոգերինիի այցը, թերեւս, պետք է պատասխան տար մի հարցի՝ Եվրամիությունը պետք է շարունակի՞ միայնակ կրել Հայաստանի համար կարեւոր բաները հասկանալու պատասխանատվությունը, թե՞ Հայաստանում ի տարբերություն սեպտեմբերի 3-ի կարող է ձեւավորված լինել գոնե ավելի պատասխանատու ընդդիմադիր դաշտ: Պատասխանը անկասկած թե՛ Հայաստանի, թե՛ Եվրամիության համար հուսադրող չէ, եւ Հայաստանի անվտանգությունը կրկին կախված է մնում նրանից, որ Հայաստանի համար կարեւոր բաները հասկացված են գոնե աշխարհում»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ռուսաստանը չի հրաժարվում ռազմատեխնիկական ոլորտում Հայաստանի հետ շփումներից. Զախարովա
Ռազմական արտադրանքի մատակարարումները արտասահմանյան երկրներ իրականացվում են՝ հաշվի առնելով հատուկ ռազմական գործողության կարիքները...
Եթե Պուտինն էլ լկտիի նման իրեն պահի, ինչպես Լուկաշենկոն, Ռուսաստան էլ չենք գնա. Հովիկ Աղազարյան
Հանգիստ կարելի է ասել, որ Ռուսաստանն իրեն շատ վատ է պահում, որ մեր թշնամի պետությանն այսքան զենք է վաճառել: Բայց ես դա չեմ համարում փաստարկ...
«Իրավունք». Հաղթանակի զբոսայգում պատռել են ՌԴ դրոշն ու պոկել զինանշանը
Քաղաքացիներն ահազանգում են, որ ՌԴ պետական դրոշը ինչ-որ հակառուս կամ հակառուսներ պատռել են: Ավելին...
Նարիշկինը հայտնել է, որ Հայաստանում ԱՄՆ ռազմակայանների հայտնվելու մասին խոսելն առայժմ վաղ է
Հայաստանի տարածքում ԱՄՆ ռազմակայանների հայտնվելու մասին վաղ է խոսել...
ՌԴ փոխվարչապետը նշել է ռուս մասնագետների օգնության կարեւորությունը ՀՀ-ի եւ Վրաստանի միջեւ երկաթուղու վերականգնման համար
Օվերչուկը նշել է ռուս մասնագետների օգնության կարեւորության մասին...
Հայաստանը խզում է կապերը ՀԱՊԿ-ի հետ՝ չունենալով անվտանգության այլ երաշխիքներ. ՀՀԿ
Նրա խոսքով, Հայաստանի անվտանգության համակարգում իսկապես խնդիրներ կան...
Ամենաշատ