News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

Եթե Թուրքիան պետք է վերանորոգի հայկական եկեղեցիներն ու թանգարանի վերածի, ապա թող չվերանորոգի, քանի որ դա կնշանակի նորոգված կառույցի բռնագրավում: Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց ՀՅԴ Հայ դատի եւ քաղաքական հարցերի գրասենյակի պատասխանատու Կիրո Մանոյանը: Նա նշեց, որ Թուրքիայի տարածքում գտնվող բոլոր կալվածքներն ու հուշակոթողները պատկանում են հայությանը եւ այդ ունեցվածքի իրավատերը Օսմանյան կայսրությունում եղել են երկու իրավաբանական անձինք՝ Թուրքիայի Հայոց պատրիարքարանն ու Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսությունը:

NEWS.am-ի հարցին, թե Դաշնակցությունը, լինելով պահանջատեր,  պատրաստվո՞ւմ է ֆինանսավորել  Թուրքիայում գտնվող հայկական հուշակոթողների վերականգնումը, Մանոյանն արձագանքեց. «Պահանջատեր լինել չի նշանակում, որ կուսակցությունը պիտի ինքը ֆինանսավորի հուշակոթողների վերականգնումը: Պահանջատեր լինել, նշանակում է, որ ամբողջ իրավունքները, որոնք որ մինչեւ այսօր Թուրքիայի կողմից ոտնահարվել են, այդ իրավունքների հետապնդման խնդիր կա: Իսկ վերանորոգութան հարցը կասեի, որ Թուրքիայի պարտավորության հարցն է»: Ըստ Մանոյանի՝ եթե Դաշնակցությունը ֆինանսավորի հուշակոթողների վեչականգման աշխատանքները, դրանով այդ հարցը կքաղաքականացվի: «Բայց պահանջել, որ Թուրքիան պարտավոր է նորոգել այն, ինչը կարելի է փրկել, դա քաղաքական կեցվածք է, որը մենք կորդեգրենք»,-նշեց նա:

NEWS.am-ի ճշտող հարցին, թե Թուրքիան ինչ-որ ատյանի առաջ պարտավորությո՞ւն է ստանձնել՝ հայկական հուշակոթողները վերականգնելու համար, դաշնակցական գործիչն արձագանքեց. «Անշուշտ: Թուրքիան Լոզանի պայմանագրով պարտավորություն ունի թույլ տալ ոչ իսլամական ազգային փոքրամասնություններին պահպանել իրենց կրոնական պաշտամունքի վայրերը: Դա չի նշանակում, որ պետությունը պիտի նորոգի: Բայց պետությունն այդ իրավունքը այդ մարդկանց ձեռքից առնվազն 70 –ական թվականներից վերցրել է»: Նա նաեւ հավելեց, որ Թուրքիան պարտավոր է պատասխանատվություն կրել այն հուշակոթողների համար, որոնք քանդել է անցած տարիների ընթացքում՝ 1915 թվականից  հետո:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Փաստ». Ինչպե՞ս և ինչո՞ւ հանկարծ տեղի ունեցավ տրամադրությունների «փոփոխություն»
Չմոռանանք, որ մինչ վերջերս նախապայմանների ու պայմանների պակաս չկար՝ սկսած Ադրբեջանի հետ...
Ունենք պայմանավորվածություն, որ նոր հանդիպում տեղի կունենա Հայաստանի և Թուրքիայի ներկայացուցիչների միջև. Ռուբինյան
Հայ-թուրքական սահմանին Մարգարայի կամուրջը վերանորոգվել է արդեն…
Ռուբեն Ռուբինյանը Միխայել Զիբերթի հետ քննարկել է Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացը
Ազգային ժողովի նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը հունիսի 4-ին ընդունել է...
Թուրքիայի հետ մի շարք հարցերի շուրջ ունենք բավականին լայն փոխըմբռնում. Արարատ Միրզոյան
Իհարկե, ակնհայտորեն, ժամանակ է, որ մենք տեսնենք գետնի վրա կոնկրետ իրականացվող պայմանավորվածություններ…
«Հրապարակ». Սահմանը դեռ չի բացվել, բայց պատրաստ են բեռներ ընդունել
Այսինքն, պատրաստ են բեռներ ընդունել, սակայն սահմանը դեռ չի բացվել․ Թուրքիան պայման է դրել` մինչեւ...
Հայաստանի հետ սահմանը պետք է բացել եւ կարգավորել հարաբերությունները. Դավութօղլու
Չպետք է թույլ տալ Մերձավոր Արեւելքում մոլեգնող կրակը հասնի Կովկաս...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ