News
Լրահոս
News
Կիրակի
Հունիս 16
Տեսնել լրահոսը

Հայաստանի իշխանությունները քարշ են տալիս իրենց գոյությունը երկրի անկախության կորստի հաշվին: Այդ մասին սեպտեմբերի 20-ին կայացած մամուլի ասուլիսում հայտնել է Հայոց Համազգային Շարժում կուսակցության վարչության նախագահ Արամ Մանուկյանը:

Նրա խոսքով, Հայաստանի դիրքերը միջազգային ասպարեզում թուլացել են, երկրի ինքնիշխանությունը գտնվում է վտանգի տակ: Դա վկայող հիմնական գործոնն, ըստ Մանուկյանի, արտագաղթն է: «Որեւէ անկախության մասին խոսք լինել չի կարող, եթե ժողովուրդը զանգվածաբար լքում է երկիրը: Երբ պատերազմ էր, սով, ցուրտ, ավերածություններ, դա դեռ հասկանալի է, բայց այժմ մարդիկ ունեն ամեն ինչ, ինչից զրկված էին այն ժամանակ, բայց այդուհանդերձ արտագաղթը թափ է հավաքում»,- ասել է Մանուկյանը:

Նա նշել է նաեւ, որ հայ ժողովուրդն անպաշտպան եւ անվստահ է վաղվա օրվա նկատմամբ: Ընդդիմադիր գործչի կարծիքով, ժողովուրդը դժգոհ է, որ երկիրը կառավարում են հաստագլուխները, իսկ խորհրդարանում անկիրթ դեմքեր են: «Այն, ինչ չկա երկրում, մեկ ընդհանուր օրենքն է բոլոր համար եւ ժողովրդավարությունը: Փոխարենը մենք քաղբանտարկյալներ ունենք, մարդիկ ովքեր պայքարել են Հայաստանի անկախության համար»,- ընդգծել է Արամ Մանուկյանը:

ՀՀՇ վարչության նախագահն արձանագրել է նաեւ, որ վերջին տասը տարում Հայաստանի իմիջը զգալի անկում է ապրել:  Բոլոր ցուցանիշներով, ներառյալ ժողովրդավարությունը, խոսքի ազատությունն ու մարդու իրավունքները, փոքր եւ միջին բիզնեսի զարգացումը, Հայաստանը 40 տոկոս անկում է գրանցել: «Եթե նախկինում Հայաստանը գտնվում էր 75-90-րդ տեղերում, այսօր իջել է 125-130-րդ տեղերը»,- ասել է նա:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Փաստ». Փողոցով իշխանության եկածները խոսում են փողոցով իշխանության գալու... անթույլատրելիության մասին
Ի մասնավորի, նա նշել է, թե «2018 թվականին տեղի է ունեցել ոչ բռնի, թավշյա, ժողովրդական հեղափոխություն»...
«Հրապարակ». Օրենքի տառը չի պահպանվել
Հիշեցնենք, որ «Հայաստանի Հանրապետության օրհներգի մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածը հստակ սահմանում է, որ...
«Փաստ». Քաղաքական ինքնասպանություն. հեռացման հետհաշվարկի ժամացույցը միացած է
Գուցե միայն լիովին չի գիտակցում, որ այդ օրը նա քաղաքական ինքնասպանություն գործեց: Դե, նախորդ վեց տարին...
«Հրապարակ». Անի Սամսոնյանի եւ Էդմոն Մարուքյանի միջեւ սեւ կատու է անցել
Ի դեպ, ԼՀԿ-ն թեպետ հանդիպեց Բագրատ սրբազանին, մասնակցեց վերջինիս նախաձեռնությամբ քաղաքական...
«Ժողովուրդ». Քննչական կոմիտեն քննարկել է ՔՊ պատգամավորի կնոջը պատկանող ընկերության շուրջ առկա գործը կարճելու հարցը
Հիշեցնենք, որ «Ժողովուրդ» օրաթերթը, ստացած լուրերի համաձայն, գրել էր, որ նախաքննական մարմինը քննարկել...
«Հրապարակ». Մանդատների հարցը կգա՞ օրակարգ
Ճգնաժամ չի առաջանում, մեռանք ասելով, իշխանությունն էլ է իր հերթին ասել, որ ճգնաժամ չի առաջանա...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ