News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի խաղաղ հանգուցալուծմանն այլընտրանք չկա: Այս մասին, մարտի 13-ին, Ավստրիայի արտգործնախարար Սեբաստիան Կուրցի նախաձեռնությամբ Վիեննայում կայացած Եվրոպական ժողովրդական կուսակցության արտգործնախարարների հանդիպման ժամանակ իր ելույթում նշել է ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը:

ԱԳՆ-ից NEWS.am-ին հայտնում են, որ հանդիպմանը մասնակցում էին տասներկու երկրների արտգործնախարարներ, ԵԺԿ նախագահ Ջոզեֆ Դոլը, Եվրախորհրդարանի արտաքին հարաբերությունների կոմիտեի նախագահ Էլմար Բրոկը, Եվրոպական հանձնաժողովի հանձնակատար Յոհանես Հանը, ԵԺԿ բարձրաստիճան այլ ներկայացուցիչներ։

Նախարարական հանդիպման օրակարգում էին ահաբեկչության եւ ծայրահեղականության դեմ պայքարի, միգրացիայի հետ կապված խնդիրները։ Քննարկումներ ծավալվեցին Արեւմտյան Բալկաններում, Հարավային Կովկասում առկա հարցերի եւ դրանց լուծման ուղիների, Արեւելյան գործընկերության շրջանակներում համագործակցության շուրջ։

Մասնակցելով քննարկումներին՝ Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն անդրադարձել է միգրացիոն հոսքերին եւ նշել. «Հայաստանն ապաստան է տվել Սիրիայից ժամանած շուրջ քսան հազար փախստականների` այդպիսով հանդիսանալով բնակչության թվի հարաբերակցությամբ սիրիացի փախստականներ ընդունած երրորդ պետությունը Եվրոպայում»։

Հայաստանի արտգործնախարարը շեշտել է, որ միգրացիայի հետ կապված խնդիրների լուծումները փնտրելիս առաջին հերթին հարկավոր է անդրադառնալ դրանց պատճառներին։ Այդ առումով նախարար Նալբանդյանը կարեւորել է ահաբեկչության դեմ միասնական պայքարը, սիրիական ճգնաժամի քաղաքական կարգավորման գործընթացը։
Էդվարդ Նալբանդյանն անդրադարձել է Հայաստանի եւ Եվրոպական միության միջեւ հարաբերություններին, կարեւորեց նոր իրավական փաստաթղթի մշակման շուրջ մեկնարկած բանակցությունները՝ ընգծելով, որ նոր համաձայնագիրը կարտացոլի առկա համագործակցության խորությունը եւ արձանագրված արդյունքները։

Հայաստանի ԱԳՆ ղեկավարը ԵԺԿ գործընկերներին ներկայացրել է ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման ուղղությամբ Հայաստանի եւ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից գործադրվող ջանքերը՝ շեշտելով, որ հիմնահարցի խաղաղ հանգուցալուծմանն այլընտրանք չկա։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Հրապարակ». Գաղտնի պայմանավորվածություննե՞ր են ձեռք բերվել
Բանն այն է, որ ՔՊ-ում էլ խուլ դժգոհություն կա` ամիսներ շարունակ Փաշինյանը նրանց կերակրել է Եվրոպա գնալու...
Հայտնի է Փաշինյան-Բլինքեն-ֆոն դեր Լայեն հանդիպման ժամը
Այցի շրջանակում վարչապետ Փաշինյանը հանդիպում կունենա նաև ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության...
ՀՀ իշխանությունը պետք է որոշի՝ ուզո՞ւմ է, թե ոչ ԵՄ մտնելու թեկնածու դառնալ. Նրանք չեն ձևակերպել այդ խնդրանքը. Դըկոտինյի
Հայաստանը թեքվել է դեպի Եվրոպա. Այդ մերձեցումն արդեն սկսվել է…
Սա պատմական օր է եվրոպական ընտանիքի համար. Արարատ Միրզոյանը շնորհավորել է Վրաստանին, Ուկրաինային և Մոլդովային
Դեկտեմբերի 14-ին Եվրոպական խորհուրդը որոշում է կայացրել Վրաստանին ԵՄ անդամակցության թեկնածուի...
«Դա մի ուղղություն է, որի հետ կապված ես շատ դրական տրամադրվածություն ունեմ». Ալեն Սիմոնյանը՝ եվրաինտեգրման մասին
Ոչ ոք չի կարող ժխտել, որ երբ, օրինակ, մեր գործընկերները աբսուրդի հասնող հայտարարություններ էին անում…..
Հայաստանում կա եվրաինտեգրման գաղափար, բայց կա նաև ոչ բլոկային պետություն դառնալու գաղափարը. Արմեն Գրիգորյան
Իսկապես, Հայաստանի ժողովրդավարությունը հաճախ թիրախավորվում է ու դրանից պաշտպանվելու համար անհրաժեշտ է...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ