News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Հուլիս 18
Տեսնել լրահոսը

Այգիները խմելու ջրով ոռոգողները մեծամասամբ գողանում են այն: Այս մասին NEWS.am–ի թղթակցին հայտնել է «Հայջրմուղի» գլխավոր տնօրեն Փաթրիք Լորենը՝ մեկնաբանելով ամառային ամիսներին վատ ջրամատակարարման կապակցությամբ սպառողների դժգոհությունները:

Նշենք, որ Աշտարակ քաղաքում ու դրա շրջակայքում օրական երկու անգամ 2-ական ժամ նվազագույն ջրամատակարարման դեպքում անցած տարվա ամառային ամիսներին մատակարարումը կրճատվել էր՝ դառնալով օրական երկու անգամ՝ 30-ական րոպե:

«Եթե մարդիկ այգիները խմելու ջրով են ոռոգում, ուրեմն նրանք գողանում են այն: Նրանք դրա դիմաց չեն վճարում: Եթե վճարեին՝ այդպես չէին օգտագործի: Մենք ձգտում ենք վերահսկել իրավիճակը, գտնել ապօրինի գործածումները ու պայքարել դրանց դեմ: Ով ջուրը վերցնում է ապօրինի ճանապարհով, հենց նա էլ ուրիշներին զրկում է ջրից»,- ասել է Լորենը: Այս խնդիրը ընկերության առաջ է կանգնում ամեն ամառ, ընդ որում ոչ միայն Աշտարակում, այլեւ երկրի մյուս մարզերում, հավելել է նա: «Պետք է բնակչության շրջանում բացատրական աշխատանքներ իրականացնել: Նրանք պետք է հասկանան, ո չի կարելի ջուրը ապօրինի ճանապարհով վերցնել, դրանից մյուսներն են տուժում: Կարծում եմ, որ այս գործում մեզ պետք է օգնի նաեւ մամուլը»,- ամփոփել է Փաթրիք Լորենը:

Հիշեցնենք, որ «Հայջրմուղ» ընկերությունն աշխատում է Երեւանի սահմաններից դուրս ու սպասարկում Հայաստանի 7 մարզերի 38 քաղաքներ ու 268 գյուղեր: 2004 –ից սկսած Հայջրմուղ ՓԲԸ-ի կառավարումը պայմանագրային հիմունքներով հանձնվել է ֆրանսիական SAUR ընկերությանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Ֆասթ Կրեդիտ Կապիտալը» Հայաստանում կբացի եւս 5 մասնաճյուղ, իսկ Բրիտանիայում՝ 2 գրասենյակ (Ֆոտո)
«Ֆասթ Կրեդիտ Կապիտալ» ՈւՎԿ ՓԲԸ-ն 24-ամյա պատմություն ունեցող ընկերությունը ձեռք է բերել ավելի քան 130,000 հավատարիմ հաճախորդ, շուրջ 170,000 գործող վարկ…
Լուծումները կան, մնում է համաձայնության գալ. Մանե Թանդիլյանը՝ կուտակային կենսաթոշակային համակարգի մասին
Քննարկումներն ընթացքի մեջ են, եւ այսօր ես շտապում եմ նաեւ այդ հանդիպմանը՝ նախարարների մակարդակով, որ գտնենք ընդհանուր լուծումներ…
Ինչու է կառավարությունը որոշել ֆինանսապես աջակցել «Վալլեքս» խմբի ընկերություններից մեկին. ՀԲՃ հարցումը
ՀԲՃ հարցումը՝ Վալլեքս խմբի «Արմենիան Քափըր Փրոգրամ» ՓԲԸ-ին պետական աջակցություն ցուցաբերելու վերաբերյալ...
Դոլարը դեռ թուլանում է. եվրոն էժանացել է շուրջ 5 դրամով
Թանկարժեք մետաղների համար բանկի կողմից սահմանվել են հետեւյալ գները…
Գերմանիայի դեսպանն ու Միգրացիոն ծառայության պետը քննարկել են ԳԴՀ-ից ստացվող ռեադմիսիոն հայտերի գործընթացը
Կողմերը քննարկեցին «Ռեադմիսիոն դեպքերի կառավարման էլեկտրոնային համակարգ»-ի ներդրման անհրաժեշտությունը...
Պետությունը տարեկան 3 տոկոսով վարկեր կտրամադրի ագրովերամշակողներին. ընդհանուր պորտֆելը 25 մլրդ դրամ է
Գյուղացու եւ ագրովերամշակողի համար պետությունը երկուստեք շահեկան տարբերակ է մտածել...
Ամենաշատ
Partner news