News
Լրահոս
News
Շաբաթ
Հունիս 22
Տեսնել լրահոսը

Ես այդպիսի հնարավորություն չեմ տեսնում: Bloomberg գործակալությանը տված հարցազրույցում նշել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը՝ անդրադառնալով ռուս խաղաղապահների տեղակայմանը ԼՂ հակամարտության գոտում:

Հարցին, թե ներկա իրադրությունում, ռուս խաղաղապահների որևէ դերակատարություն տեսնո՞ւմ եք` ճնշումները նվազեցնելու, էսկալացիան մեղմելու տեսանկյունից, Սերժ Սարգսյանը պատասխանել է.

«Գիտեք, ես այդպիսի հնարավորություն չեմ տեսնում: Եթե բանակցություններ չկան, ռուսական զորքն ինչպե՞ս պետք է հայտնվի Ղարաբաղում կամ Ղարաբաղի և Ադրբեջանի զորքերի միջև: Ես այդպես եմ կարծում, որ ռուսական զորքն այստեղ կարող է հայտնվել կողմերից մեկի հրավերով` առնվազն: Գիտեք, ես կարծում եմ, որ ճիշտ կլինի պատասխանեմ նաև Ձեր չտված հարցին, որովհետև այդպիսի հարցեր միշտ օդում, այսպես ոնց որ` ներկա են լինում:

Եվ իմ խորին համոզմունք է, որ Ռուսաստանին ձեռնտու չեն լայնամասշտաբ ռազմական գործողություններն այս տարածաշրջանում: Եվ մեզ էլ, մեր շահերից էլ չի բխում, որ մեր տարածաշրջանում լայնամասշտաբ ռազմական գործողություններ լինեն` անկախ արդյունքներից»:

ՀՀ նախագահը նշել է, որ Հայաստանը փոքր երկիր է, և մենք կարող ենք շատ անդառնալի կորուստներ ունենալ: «Մենք պարտավոր ենք ռազմական գործողություններ վարել և կռվել միայն այն դեպքում, երբ պարտադրված ենք, երբ այլ ելք չկա: Գիտե՞ք՝ ինչու եմ ասում, որ Ռուսաստանին ձեռնտու չէ լայնամասշտաբ ռազմական գործողություններ, որովհետև երբ որ նաև այս չորս օրվա իրադարձություններն եմ վերլուծում, տեսնում եմ, որ Ռուսաստանը վարում է, գոնե մեդիա ոլորտում, գոնե հայտարարությունների մակարդակով` հավասարակշռված քաղաքականություն մեր նկատմամբ և Ադրբեջանի նկատմամբ` չնայած նրան, որ մենք Ռուսաստանի հետ ունենք ռազմավարական պայմանագիր, իսկ ինչպես ռուսական պաշտոնյաներն են արտահայտվում` Ադրբեջանը հանդիսանում է նրանց ռազմավարական գործընկերը: Մենք` ռազմավարական դաշնակից, Ադրբեջանը` ռազմավարական գործընկեր: Այսպես նրանք պահպանում են հավասարակշռությունը: Եվ Հայաստանում կա որոշակի հասարակական դժգոհություն, և՛ Ադրբեջանում կա որոշակի հասարակական դժգոհություն: Բայց եթե նրանք կողմ դարձան, երկու երկրներից մեկում դժգոհությունը շատ-շատ ավելի մեծ է լինելու, իսկ դա նրանց պետք չէ»,-ընդգծել է ՀՀ նախագահը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ցավում եմ, որ հողը, որի համար տղաները իրենց կյանքը տվեցին, այլևս չկա. քառօրյա պատերազմում զոհված զինվորի մայր
Նրա խոսքով, հնարավոր է, որ կան տղաներ, որոնք այդքան ճանաչված չեն, սակայն դա էական չէ, Ադամի կերպարում ամբողջացվում են բոլոր հերոսները՝ ամեն մեկն իր...
Այդ օրերին Արցախում էի և ադրբեջանական վայրագությունների ականատեսն եմ եղել․ Թաթոյանը՝ քառօրյայի մասին (վիդեո)
Ադրբեջանը միշտ է ցույց տվել, որ երբեք էլ չի շարժվելու խաղաղության ճանապարհով, այդ իշխանությունը կառուցված է հայերի նկատմամբ ատելության...
Շիրակի մարզպետը հարգանքի տուրք է մատուցել Ապրիլյան քառօրյայի, Արցախյան պատերազմների զոհերի հիշատակին
Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանի գլխավորությամբ մարզպետի...
Այսօր ապրիլյան քառօրյա պատերազմի 8-րդ տարելիցն է
Արցախա-ադրբեջանական շփման գծի ողջ երկայնքով լայնամասշտաբ ռազմական...
Եկեք մեզ չխաբենք. արցախահայությանը Ադրբեջանում սպասում է միայն ցեղապանություն. ցեղասպանագետ Սուրեն Մանուկյան
Դրա համար ես միացել եմ Հայաքվեին եւ դրել իմ ստորագրությունը եւ իմ ընկեներին...
44-օրյա պատերազմին մասնակցած շուրջ 300 ահաբեկիչ է նույնականացվել․ Արգիշտի Քյարամյան
Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության կողմից առերևույթ հանցագործություններ․․․
Ամենաշատ