News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

 Ավտոբուսի պայթյունի հետեւանքով վիրավորվածներին ուզում եմ շուտափույթ ապաքինում մաղթել: Այս մասին ապրիլի 26-ին ԱԺ-ում ասել է խորհրդարանի փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը:

«Երեկ երեկոյան մայրաքաղաքում ողբերգական դեպք է եղել: Ուզում եմ ցավակցել բոլորին ու տուժածներին առողջություն ու շուտափույթ ապաքինում մաղթել: Ես հենց նոր եմ խոսել Առողջապահության նախարար Արմեն Մուրադյանի հետ: Երկու դեռահասների վիճակը կայունանում է, մնացած տուժածների մոտ նույնպես դրական դինամիկա կա: Մենք կապի մեջ ենք իրավապահ մարմինների հետ, որոնք համապատասխան աշխատանքներ են իրականացնում:

Նաեւ անցած գիշեր Ադրբեջանը, խախտելով կրակի դադարեցման մասին բանավոր պայմանավորվածությունը, գնդակոծել է հրետանու գրեթե բոլոր տեսակներով: Այնտեղ էլ երկու զոհ կա: Ես զրուցել եմ ԼՂՀ վարչապետ Արա Հարությունյանի ու խորհրդարանի խոսնակ Աշոտ Գուլյանի հետ: ԼՂՀ ՊԲ-ն վերահսկում է իրավիճակը, հիմա համեմատական անդորր է հաստատվել»- ասել է Շարմազանովը:

 

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Երեւանի Հալաբյան փողոցում ավտոբուսի պայթյունի գործի վարույթը կարճվել է. հարուցվել է այլ քրեական գործ
Նախաքննության ընթացքում բացահայտվել է այլ հանցագործության դեպ...
Մեկ տարի առաջ Երեւանում ավտոբուսի պայթյունից տուժած «Թումոյի» սանը օգնության կարիք ունի (Ֆոտո)
Կատարելով անհրաժեշտ հետազոտությունները, կասկածը հաստատվել է: Տղան հիվանդանոցում, գործողություններ կատարելիս, ձեռք էր բերել այդ ճակատագրական հիվանդությունը...
Ավտոբուսի պայթյունից տուժած Էդգարը կրկին վիրահատության կենթարկվի
14-ամյա Էդգար Գասպարյանը կրկին վիրահատության կենթարկվի...
Ավտոբուսի պայթյունից տուժած Ռոլանդն ու Էդգարն ականջի վիրահատության են ենթարկվել
«Ականջները վնասվել էին երեխաների, լսողության խնդիրներ ունեին…»
Ավտոբուսի պայթյունից տուժած հղի կինը շուտով կվերադառնա աշխատանքի
«Արդեն լիովին ապաքինվել եմ, սակայն ապահովության համար մեկ ամիս է` բժշկի հսկողության տակ եմ»…
Երեւանում պայթած ավտոբուսի վարորդը վերադարձել է նույն աշխատանքին
Օգնությամբ գնացի ստուգումներ անցա…
Ամենաշատ