News
Լրահոս
News
Կիրակի
Հունիս 16
Տեսնել լրահոսը

Ուզբեկստանն ի վիճակի է Թուրքիային փոխարինել երկարաժամկետ հեռանկարում Ռուսաստանին բանջարեղեն եւ մրգեր մատակարարելու հարցում, հայտնել է Ուզբեկստանի նախագահ Իսլամ Քարիմովը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ բանակցություններից հետո: 

«Ուղիղն ասենք. Թուրքիան, հասկանում եք, այսօր չի կարող ապահովել եւ ինչ-որ պատճառներով լուրջ առիթ կա մատակարարումները դադարեցնելու: Դե ասեք, մի՞թե Ուզբեկստանն ավելի քիչ միրգ եւ բանջարեղեն է արտադրում» — նշել է Քարիմովը:

«Ուզբեկստանն այսօր նախատեսում է 2016-ին բանջարեղենի եւ մրգերի արտադրությունն ավելացնել մինչեւ 4,5 մլն տ.: Դա թիվ է: Եվ մենք ի վիճակի ենք ոչ միայն Ռուսաստանին ապահովել որոշ տեսակների առումով, այլեւ դա կիրականացվի երկարաժամկետ պլանում», — հավելել է Ուզբեկստանի ղեկավարը:

«ՌԻԱ Նովոստին» http://ria.ru/ հայտնում է, որ Վլադիմիր Պուտինն Ուզբեկստանը կոչել է ռազմավարական գործընկեր  եւ ՌԴ-ի վստահելի դաշնակից` նշելով, որ Ռուսաստանը երկրորդ տեղն է զբաղեցնում Ուզբեկստանի արտաքին առեւտրական գործընկերների թվում: 

Ուզբեկստանի առաջնորդը Ռուսաստան է այցելել ապրիլի   25-ից 26-ը պաշտոնական այցով: Երկուշաբթի երեկոյան տեղի է ունեցել Պուտինի ոչ պաշտոնական հանդիպումը Քարիմովի հետ:   

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Թուրքիայում ՌԴ դեսպանի սպանության գործով 8 հոգու ցմահ ազատազրկում է պահանջել դատախազը
Անկարայում 2016–ի..
Անկարայում սկսվել է Թուրքիայում ՌԴ դեսպան Անդրեյ Կարլովի սպանության գործով առաջին լսումները
Մեղադրող կողմը դեպքը բնորոշել է որպես «Թուրքիայի եւ ՌԴ հարաբերությունների դեմ ուղղված սադրիչ ակցիա»...
Թուրքիայում ՌԴ դեսպան Կառլովի սպանության գործով դատական նիստը կսկսվի 2019-ի հունվարի 8-ից
Մեղադրական եզրակացության մեջ նշվում է, որ հարձակումը կազմակերպել է Գյուլենի կազմակերպության (FETO) կողմից, որին Անկարան մեղադրում է 2016 թ. հուլիսին հեղաշրջման փորձ կատարելու մեջ...
Թուրքիայում դեսպան Կարլովի սպանության գործը դատարան է ուղարկվել
Մեղադրական եզրակացությունում շեշտվում է, որ դիվանագետի սպանությունը սադրանք է եղել ուղղված թուրք–ռուսական հարաբերությունների վատթարացմանը...
Թուրքական դատախազությունը ռուս դեսպանի սպանության գործով գլխավոր կասկածյալ է հայտարարել Ֆեթուլլահ Գյուլենին
Սպանության գործով կալանավորված են 7 հոգի, այդ թվում 3 ոստիկան...
Ռուսներին հաջողվել է վերականգնել Անկարայում ՌԴ դեսպանին սպանողի ջնջված նամակագրությունը
Ենթադրություն կա, որ Մեւլութ Ալթընթաշը դեսպանին սպանելուց հետո...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ