News
Լրահոս
News
Շաբաթ
Հունիս 22
Տեսնել լրահոսը

Ադրբեջանի կողմից ապրիլի 2-ին սանձազերծված ագրեսիայի հետ կապված քրեական գործի շրջանակում ավելի քան 550 մարդ տուժող է ճանաչվել:

ԼՂՀ գլխավոր դատախազության դատախազ Կարեն Գաբրիելյանը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց, որ ԼՂՀ Պաշտպանության բանակից ստացված դիմումի համաձայն՝ ապրիլի 4-ին քրեական գործեր են հարուցվել, որոնք հետագայում միավորվել են մեկ վարույթում:

Քրեական գործերը հարուցվել են ԼՂՀ Քրեական օրենսգրքի մի շարք հոդվածներով. ագրեսիվ պատերազմ, հակամարտությունների եւ զինված բախումների ընթացքում ռազմական գործողություններ վարելու մեթոդների խախտում, միջազգային համաձայնագրերի խախտում, մարդասիրական իրավունքի միջազգային նորմերի խախտում, քաղաքացիական անձանց սպանություն, գույքի ոչնչացում, որը կապված չէ ռազմական գործողություններ վարելու անհրաժեշտության հետ:

«Քննչական խումբ է ստեղծվել, դատաբժշկական փորձաքննություներ են նշանակվել՝ մահվան պատճառները, բնույթը եւ մարմնական վնասվածքների աստիճանը պարզելու համար: Փորձաքննություններ են նշանակվել նաեւ նյութականն վնասի չափը որոշելու համար: Տուժածները հարցաքննվում են: Քրեական գործով հետաքննությունը շարունակվում է»,- նշեց Կարեն Գաբրիելյանը:

ԼՂՀ ոստիկանությունը հետաքննություն է անցկացնում:

Ադրբեջանի Զինված ուժերը, խախտելով 1994 թվականի մայիսի 12-ին ԼՂՀ-ի, Ադրբեջանի եւ Հայաստանի պաշտպանության նախարարերի ստորագրած հրադադարի մասին համաձայնագրի պայմանները, 2016 թվականի ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը ցամաքային զորքերի, օդուժի, հրթիռահրետանային միջոցների եւ զրահատեխնիկայի օգնությամբ ագրեսիվ գործողություններ իրականացրեցին ԼՂՀ-ի դեմ՝ խախտելով Լեռնային Ղարաբաղի տարածքային ամբողջականությունը:

Միաժամանակ, ագրեսիվ պատերազմի ընթացքում Ադրբեջանի զինված ուժերը, ռազմական առավելության հասնելու նպատակով, կոպտորեն խախտելով միջազգային մարդասիրական իրավունքի նորմերը, պատերազմ վարելու արգելված մեթոդներ կիրառելով՝ թիրախ դարձրեցին խաղաղ բնակավայրերը, քաղաքացիական բնակչությանը, դպրոցները, շենքերը, ճանապարհները, այլ ենթակառուցվածքներ եւ առանձին քաղաքացիական անձանց, ինչը հանգեցրեց միջազգային իրավունքի պաշտպանության տակ գտնվող բազմաթիվ մարդկանց մահվան, այդ թվում՝ երեխաների, մեծ թվով անշարժ գույքի ոչնչացման:

Ղարաբաղյան կողմը նաեւ հայ զինծառայողների մարմինները ծաղրի ենթարկելու, ինչպես նաեւ խոշտանգումների փաստեր ունի:

Նշենք, որ ադրբեջանական կողմը շարունակում է կանոնավորապես խախտել հրադադարի մասին պայմանավորվածությունը, այդ թվում հրետակոծելով ԼՂՀ-ի բնակավայրերը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ցավում եմ, որ հողը, որի համար տղաները իրենց կյանքը տվեցին, այլևս չկա. քառօրյա պատերազմում զոհված զինվորի մայր
Նրա խոսքով, հնարավոր է, որ կան տղաներ, որոնք այդքան ճանաչված չեն, սակայն դա էական չէ, Ադամի կերպարում ամբողջացվում են բոլոր հերոսները՝ ամեն մեկն իր...
Այդ օրերին Արցախում էի և ադրբեջանական վայրագությունների ականատեսն եմ եղել․ Թաթոյանը՝ քառօրյայի մասին (վիդեո)
Ադրբեջանը միշտ է ցույց տվել, որ երբեք էլ չի շարժվելու խաղաղության ճանապարհով, այդ իշխանությունը կառուցված է հայերի նկատմամբ ատելության...
Շիրակի մարզպետը հարգանքի տուրք է մատուցել Ապրիլյան քառօրյայի, Արցախյան պատերազմների զոհերի հիշատակին
Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանի գլխավորությամբ մարզպետի...
Այսօր ապրիլյան քառօրյա պատերազմի 8-րդ տարելիցն է
Արցախա-ադրբեջանական շփման գծի ողջ երկայնքով լայնամասշտաբ ռազմական...
Եկեք մեզ չխաբենք. արցախահայությանը Ադրբեջանում սպասում է միայն ցեղապանություն. ցեղասպանագետ Սուրեն Մանուկյան
Դրա համար ես միացել եմ Հայաքվեին եւ դրել իմ ստորագրությունը եւ իմ ընկեներին...
44-օրյա պատերազմին մասնակցած շուրջ 300 ահաբեկիչ է նույնականացվել․ Արգիշտի Քյարամյան
Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության կողմից առերևույթ հանցագործություններ․․․
Ամենաշատ