News
Լրահոս
News
Երեքշաբթի
Հունիս 25
Տեսնել լրահոսը

Երեւանի Հալաբյան փողոցում ապրիլի 25-ին 63 երթուղու ավտոբուսի պայթյունի ենթադրյալ մեղավորի մայրը չի հավատում, որ իր որդին ցանակցել է պայթեցման եղանակով վնասել իրեն: NEWS.am-ի հետ զրույցում տիկին Կլարան նշեց որ թեւ իր որդու հետ որոշակի կոնֆլիկտներ է ունեցել, սակայն, ոչ այն աստիճանի, որ Ռուբենը որոշեր վնասել իրեն:

Ավտոբուսի պայթեցման ենթադրյալ մեղավորի մայրը պատմեց, որ դեպքի օրը Ձորաղբյուրում բնակվող տղան հարբած վիճակում եկել է Երեւանի Մարգարյան փողոցում գտնվող իր բնակարան, սակայն, ինքը բնակարանի դուռը չի բացել եւ հարեւանին խնդրել է, որ Ռուբենին հեռացնի շենքից. «Մեր միջեւ լուրջ կոնֆլիկտ չի եղել, ոնց որ խոսում են: Ընդամենը ես գիտեմ, որ երբ հարբած է լինում, ամբողջովին այլ մարդ է դառնում, դրա համար էլ դուռը չբացեցի, խնդրեցի հարեւանիս, որ Ռուբոյին ճանապարհի տուն: Չեմ տեսել` ինչ էր հագած, ինչ կար ձեռքին, որովհետեւ դուռը չեմ բացել: Ես չեմ հավատում, որ նա եկել էր ինձ վնաս տալու, բայց ոչ էլ որեւէ բան կարող եմ հերքել, եթե պարզել են, որ իմ տղան մեղավոր է, ուրեմն մի բան արել է»,-ասում է տիկին Կլարան:

Ռուբեն Բալյանն ու տիկին Կլարան մի քանի տարի առաջ բնակվելիս են եղել Երեւանի Նոր Նորք վարչական շրջանում, սակայն տիկին Կլարան ստիպված է եղել վաճառել տունը եւ տեղափոխվել այլ բնակարան, որովհետեւ հարեւան ընտանիքի պատճառով կոնֆլիկտներ է ունեցել սեփական որդու հետ. «Ինձ հետ լուրջ խնդիրներ չի ունեցել, Նոր Նորքում անբարոյական աղջիկ ու մայր էին ապրում մեր հարեւանությամբ, կապվել էր էդ աղջկա հետ: Նրանք էլ Ռուբենին օգտագործում էին, ինչքան փող ուներ ձեռքից վերցրին, հետո էլ տան վրա էին աչք դրել: Որոշ ժամանակ դրանց հետ էր ապրում, հետո երբ փողերը վերջացան, հանեցին դուրս տնից: Էդ ընթացքում էր, որ եկել ասում էր, որ իր անունով ձեւակերպեմ առանձնատունը: Ես գիտեմ, որ եթե ինքը հարբում է,նորմալ վիճակում չի լինում, իրենից հեշտությամբ էդ տունը կպոկեին, ինքն էլ հեշտությամբ կտար` ես էլ ասացի տղա ջան տունը քեզ, փաստաթղթերն էլ ինձ: Գնա ապրի, ինչքան ուզում ես: Հարբում էր ու ամբողջությամբ այլ մարդ էր դառնում, մի փոքր բանից կարող էր իմ դեմ ագրեսիվ դառնալ: Երբ Մասիվի տունը վաճառեցի, գնացի Հունաստան, հետ եկա, տեսա, որ վիճակը վատ է, փող չունի, էդ անբարոյականները դուրս են արել իրենց տնից, նորից տեր կանգնեցի»,-պատմում է տիկին Կլարան:

Ավտոբուսի պայթեցման ենթադրյալ մեղավոր Ռուբեն Բալյանն ավարտել է ԵՊՀ-ի Երկրաբանության ֆակուլտետը, այնուհետեւ ՀՀ ԳԱԱ-ի Երկրաբանության ֆակուլտետեում աշխատել որպես գիտաշխատող: Նա նաեւ ունեցել է երաժշտական կրթություն` դաշնակահար է եղել: Ռուբենը 27 տարեկան է եղել, երբ «մութ ու անհասկանալի» պատմության մեջ է ընկել ու դատապարտվել 10 տարվա ազատազրկման:

«1988թ. ազատազրկվել է, տեղի էր ունեցել դատախազների սպանություն, հանրապետության գլխավոր դատախազի` Օսիպովի տղայի մասնակցությամբ էր սպանությունը եղել, իրեն էլ ներքաշեցին մեջը: Օսիպովն հետո իր տղային կարողացավ հանել, մենք փող ու հնարվորությունն չունեինք, չկարողացանք: էն ժամանակ էդ գործն ստեղից տարան, որ ղեկավարներից մի քանիսը խայտառակ չլինեն. Ուկրաինայում դատերն արեցին, Մոսկվայում էլ մի քանի տարի նստեց, հետո Երեւան տեղափոխեցինք: Երկրորդ անգամ էլ, երբ տասը տարի անց, բանտից դուրս էր եկել, գնացել էր Ռիգա, ինչ-որ ռիգացի աղջկա հետ էր ուզում ամուսնանալ, skinheads-ները հարձկավել են վրան, ինքն էլ վախեցրել է դրանց, կռվել է հետները, ոստիկանները բռնել էին, փոքր սռոկով նստել էր»:

Տիկին Կլարան նշեց, որ Ռուբենը փոքրուց աչքի է ընկել իր խելքով`«Ինքը շատ խելացի էր, էն ժամանակ դեռ բջջային չկար, ինքը կարողանում էր դրանից սարքել, զենք էր սարքում: Միշտ էլ հետաքրքրություն ունեցել ու սարքել է տարբեր բաներ: Ու փաստորեն մինչեւ հիմա էլ սարքել է, չգիտեմ, թե որտեղից նրան այդքան «տրոտիլ» եւ այլ նյութեր, որոնք գտել են մոտից»:

Քննչական կոմիտեն հայտնել էր, որ պայթած ավտոբուսի վայրի զննությամբ, ի թիվս քրեական գործով էական նշանակություն ունեցող այլ առարկաների, հայտնաբերվել է բջջային հեռախոսային քարտ։ Քննությամբ եւ ԱԱԾ-ի հետ համատեղ իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ դեպքի վայրում հայտնաբերված բջջային հեռախոսային քարտի բաժանորդը կենցաղային հողի վրա դժգոհություն է ունեցել ազգականների հետ եւ նախապատրաստվել է պայթեցման եղականով վնասել նրանց:

ԱԱԾ օպերատիվ-հետախուզական մարմինների հետ համագործակցաբար պարզվել է տվյալ քարտի բաժանորդի ինքնությունը, որը ՀՀ քաղաքացի է, նախկինում երկու անգամ դատված։ Նրա բնակության վայրում օրենքով սահմանված կարգով ապրիլի 26-ին իրականացված խուզարկությամբ հայտնաբերվել է «տրոտիլ» տեսակի պայթուցիկ նյութ, պայթուցիչ սարքեր (դետոնատոր) եւ տարբեր տեսակի էլեկտրասարքավորումներ:

«Տրոտիլ» տեսակի պայթուցիկ նյութի տարրեր, հետքեր հայտնաբերվել են նաեւ ավտոբուսի եւ դեպքի վայրի զննությամբ առգրավված փորձանմուշների վրա, ինչը հիմնավորվել է նշանակված փորձաքննության նախնական եզրակացությամբ:

Հիշեցնենք, որ թիվ 63 համարի ավտոբուսը պայթել է ապրիլի 25-ին, ժամը 21:45-ի սահմանում, Երեւանի Հալաբյան փողոցի թիվ 11 շենքի մոտ: Կա երկու զոհ եւ 8 տուժած:

Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ, նշանակվել են մի շարք փորձաքննություններ:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Քաջարան-Մեղրի ավտոճանապարհին «KamAZ»-ը կողաշրջվել է, վարորդը մահացել է
Հունիսի 23-ին, ժամը 16։06-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության...
Արշավախումբը մոլորվել է «Մայմեխ» լեռան մերձակայքում․ օգնության են հասել փրկարարները
Հունիսի 23-ին՝ ժամը 21։42-ին, Լոռու մարզային փրկարարական վարչության...
Արշավախումբը մոլորվել է «Մայմեխ» լեռան մերձակայքում․ օգնության են հասել փրկարարները
Հունիսի 23-ին՝ ժամը 21։42-ին, Լոռու մարզային փրկարարական վարչության...
Կիրանց-Աճարկուտ ավտոճանապարհին կիրականացվեն պայթեցման աշխատանքներ
Ճանապարհաշինական աշխատանքներով պայմանավորված՝ այսօր՝ հունիսի...
Մահացել է սիրված ու ճանաչված դերասանուհի Լալա Մնացականյանը
Ժամը 05։40-ի սահմաններում շտապօգնության «Արաբկիր» ենթակայանից ոստիկանության Արաբկիրի բաժին...
Մահացել է սիրված ու ճանաչված դերասանուհի Լալա Մնացականյանը
Ժամը 05։40-ի սահմաններում շտապօգնության «Արաբկիր» ենթակայանից ոստիկանության Արաբկիրի բաժին...
Ամենաշատ