News
Լրահոս
News
Կիրակի
Հունիս 23
Տեսնել լրահոսը

Նյու Յորքի ոստիկանությունն աննախադեպ ծավալով գործողություն է իրականացրել, որի ընթացքում Big Money Bosses եւ 2Fly YGz մրցակցող խմբավորումների անդամների է ձերբակալել:

Ըստ The New York Post-ի, գործողության ընթացքում, որին շուրջ հազար իրավապահ է մասնակցել, 120 մարդ է ձերբակալվել: Նյու Յորքի Հարավային շրջանի դատախազ Փրիթ Բհարարայի խոսքով, հանցավոր խմբավորումների անդամները տարիներ շարունակ «քաոս են սերմանել» Բրոնքսի փողոցներում: Քրեական պատերազմին մասնակցել է նաեւ Բոստոնի Slut Gang խմբավորումը:

Բանդաների բախումների ժամանակ, ընդհանուր առմամբ, 39 մարդ է զոհվել, այդ թվում՝ 92-ամյա Սեդի Միթչելը:

Ըստ NEWSru.com-ի, 2Fly-ը եւ Big Money Bosses-ը զբաղվել են թմրանյութերի եւ ուժեղ հոգեմետ միջոցների վաճառքով: Նրանք նաեւ զենք են պահել մանկական խաղահրապարակներում կամ մեքենաներում ու թմրանյութերի վաճառքով զբաղվելու վայրերին հարակից լքված տներում:

2Fly YGz-ի ղեկավար Ահարոն Ռոդրիգեսը՝ Գանզ մականունով, ձերբակալված է՝ 50 հազար դոլարի չափով գրավի դիմաց ազատ արձակվելու իրավունքով:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Տեխասում Ստրուկների ազատության օրվա տոնակատարության ժամանակ հրաձգություն է տեղի ունեցել
Համերգի ժամանակ վեճ է սկսվել երկու խմբի միջև, և ինչ-որ մեկը կրակ է բացել
Ադրբեջանի չորս քաղաքացիներ մեղավոր են ճանաչվել Կրասնոյարսկի մարզում կատարած դաժան սպանության մեջ
Ադրբեջանի չորս քաղաքացիներ մեղավոր են ճանաչվել Կրասնոյարսկի մարզում...
ՌԴ ՔԿ-ն ավարտել է երգիչ Իգոր Տալկովի սպանության գործի հետաքննությունը
Իգոր Տալկովի սպանության հետաքննությունն ավարտվել է...
Կոլումբիայի դատախազները բռնագրավել են նարկոբարոն Պաբլո Էսկոբարի եղբոր ունեցվածքը
Նրա խոսքով՝ բռնագրավված գույքը գնահատվում է 4,77 մլրդ կոլումբիական պեսո (1,2 մլն դոլար)...
Դատախազությունը ցմահ բանտարկություն է պահանջել օրենքով գող Շիշկանի համար
Ցմահ բանտարկություն օրենքով գող Օլեգ Մեդվեդեւի համար...
Իտալիայում ձերբակալել են թուրքական հանցավոր խմբավորման պարագլուխ Բարիշ Բոյունին
Հատկանշական է, որ Բոյունը, որը մեղադրվում է զինված հանցախումբ կազմակերպելու մեջ...
Ամենաշատ