News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

Գյուղատնտեսության նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի աշխատակազմի ղեկավար Մհեր Մկրտումյանին ու կնոջը վրաերթի ենթարկելու մեջ մեղադրվող վարորդը՝ Գեւորգ Գեւորգյանը դեպքի օրն անտեղյակ է եղել, որ եղբայրն է ներկայացել որպես վարորդ: Այս մասին NEWS.am-ին ասաց նրա պաշտպան Գեորգի Մելիքյանը:

«Չի պատկերացրել, որ եղբայրը իր վրա է վերցրել մեղքը: Ինքը զանգել է եղբորը, կանչել է, ու միայն երբ արդեն դեպքի վայրից պետք է գնան, ինքը ուզել է քննիչների հետ գնա, եղբայրը չի թողել, ասել է՝ դու ընտաինք ունես, ես չէ»,- ասաց պաշտպանը:

Պաշտպանի խոսքով՝ Գեւորգ Գեւորգյանը մեղավորություն չունի, քանի որ Մկրտումյանները փողոցը անթույլատրելի հատվածից են հատել:

«Տեսանյութ կա, որում երեւում է, որ արգելված տեղից են անցել: Փողոցն անցնում են, ինքը երկրորդ գծով է երթեւեկում, առաջին մեքենան անցնում է, կողանցման ժամանակ հարվածում ա իրենց: Իրենք հոծ գծի վրա չեն եղել, եթե նման բան լիներ, փորձագետը կգրեր»,- ասաց պաշտպանը:

Նշենք, որ Մհեր Մկրտումյանի կինը՝ Գայանե Մադաթյանը պնդում է, որ իրենք հոծ գծի վրա են եղել վրաերթի ենթարկվելիս: Նա կասկածում է, որ վարորդը ալկոհոլի ազդեցության տակ է եղել, այդ պատճառով էլ մի քանի ամիս խուսափել է նախաքննական մարմնից:

Նշենք, որ ամուսինները վրաերթի էին ենթարկվել հոկտեմբերի 25-ին: Նրանք գանգուղեղային ծանր վնասվածքներ եւ բազմակի ոսկրային կոտրվածքներ էին ստացել: Հիվանդանոցում օրեր անց Մհեր Մկտրումյանը մահացել էր, կինը մոտ մեկ ամիս անց ապաքինվել, դուրս էր գրվել հիվանդանոցից:

Գեւորգ Գեւորգյանին մեղադրանք է առաջադրվել ՔՕ 242-րդ հոդվածի 2-րդ մասով (Ճանապարհային երթեւեկության եւ տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ) եւ 244-րդ հոդվածով (ճանապարհատրանսպորտային պատահարի վայրը թողնելը):

Ըստ մեղադրանքի Գեւորգ Գեւորգյանը թույլ է տվել խախտում, հանդիպակաց ուղեմասով ընթացող ավտոմեքենաների լույսերից շլացած վիճակում շարունակել է երթեւեկությունը, ժամանակին կատարված արգելակումով չի կանգնեցրել ավտոմեքենան, տեխնիկական տեսակետից ստեղծել է վթարային իրադրություն, որի արդյունքում չի նկատել Վարդանանց փողոցի 69/5 հասցեի դիմացի ճանապարհահատվածով` իր երթեւեկության նկատմամբ աջից դեպի ձախ փողոցը հատող հետիոտններ Մհեր Մկրտումյանին եւ Գայանե Մադաթյանին, վրաերթի է ենթարկել նրանց:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Կլիմայական ակտիվիստները ներկ են շաղ տվել բրիտանական Սթոունհենջի վրա
Անգլիայի հարավում գտնվող հուշարձանը ներառված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում...
Աթենքի արվարձաններում խոշոր անտառային հրդեհ է բռնկվել
փոթորկի ուժգնության քամու պատճառով կրակի բոցը շատ արագ տարածվել է...
Ավտովթար  Գավառ-Մարտունի ավտոճանապարհին. կա զոհ
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ…
Գողության կազմակերպիչն ու օժանդակողը կալանավորվել են, կատարողը որոնվում է. տարել էին 55 հազար դոլար
Մայիսի 31-ին, առավոտյան ժամը 8.48-ին, ոստիկանություն էր ահազանգել Քասախ գյուղի մի բնակիչ և հայտնել, որ տնից գումար են գողացել: Կոտայքի մարզի…
Այսօր առավոտյան իր տնից առեւանգել են 44-օրյա պատերազմում զոհված փոխգնդապետ Արթուր Հովսեփյանի եղբորը
Զինվորականի ընտանիքը շարունակում է պայքարը հայրենքի պաշտպանության ու արժանապատվության համար, եւ այսօր արդեն այս իշխանությունների օրոք…
Պատասխան հարվածը դանակով էր. Վաղարշապատի ոստիկանների բացահայտումը
Բաժնի անչափահասների գործերով և ընտանիքում բռնության կանխարգելման բաժանմունքի ծառայողների օպերատիվ-հետախուզական միջոցառումներով…
Ամենաշատ