Հակառակորդի կողմից կրակի դադարեցման պայմանավորվածության խախտման հետեւանքով Թալիշի ուղղությամբ մահացու վիրավորում ստացած 19-ամյա Գարիկ Մովսիսյանը Տավուշի մարզի Զորական համայնքից էր:
Գարիկը մեկ տարի առաջ էր զորակոչվել բանակ, ծառայությունից գոհ էր:
«Գարիկի եղբայրն իրենից մեծ էր, իսկ քույրը տարիներ առաջ է մահացել թունավորումից»,- NEWS.am-ի թղթակցին ասաց Զորականի գյուղապետ Սուրեն Մարտիրոսյանը:
Գարիկ Մովսիսյանն անապահով ընտանիքից էր:
Ավելի վաղ ԼՂՀ պաշտպանության բանակի մամուլի ծառայությունը հայտնել էր, որ ապրիլի 29-ի լույս 30-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի ողջ երկայնքով հակառակորդը շարունակել է խախտել կրակի դադարեցման պայմանավորվածությունը` հրաձգային զինատեսակներից բացի կիրառելով նաեւ 60 եւ 82 միլիմետրանոց ականանետեր ու տարբեր տիպի նռնականետեր:
ակառակորդի կողմից կրակի դադարեցման պայմանավորվածության խախտման արդյունքում հյուսիսային (Թալիշ) ուղղությամբ մահացու վիրավորում են ստացել ՊԲ զինծառայողներ Գարիկ Մնացականի Մովսիսյանը (ծնվ. 1997թ.) եւ Վազգեն Հենրիկի Հարությունյանը (ծնվ. 1968թ.):