![](img/news/32/50/70/default.jpg)
Լիբիայի ափերին փախստականներ տեղափոխող նավ է խորտակվել, որի հետեւանքով 84 միգրանտ անհետ կորել է: Այս մասին հայտնում է Միգրացիայի միջազգային կազմակերպությունը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Կազմակերպության տվյալներով՝ նավը խորտակվել է ապրիլի 29-ին, փրկվել է 6 ուղեւոր: «Նրանց ցուցմունքների համաձայն՝ նավի 84 ուղեւորները կորել են»,- մեջբերում է AFP-ն կազմակերպության ներկայացուցիչ Ֆլավիո դե Ջակոմոյին