Եվրահանձնաժողովը վատացրել է ռուսաստանյան տնտեսության վերաբերյալ իր փետրվարյան կանխատեսումը: Փորձագետները 2016-ին Ռուսաստանի ՀՆԱ-ի մինչեւ 1,9 տոկոս անկում են կանխատեսում նախկին 1,2 տոկոսի փոխարեն, ասված է ԵՀ-ի գարնանային զեկույցում, հայտնում է Gazeta-ն:
Միաժամանակ Եվրահանձնաժողովը բարելավել է 2017-ին ՀՆԱ-ի կանխատեսումը` 0,3 տոկոսից մինչեւ 0,5 տոկոս:
«Ռուսաստանյան տնտեսության վրա ազդող հիմնական գործոններն առաջվա պես մնում են գեոպոլիտիկ իրավիճակը, նավթի գների թույլ աճը, ինչպես նաեւ Ռուսաստանի բանկի դրամական քաղաքականությունը», — ասված է զեկույցում:
Փորձագետները նաեւ նշում են, որ Ռուսաստանի դեմ պատժամիջոցները 2017-ին պահպանելու ռիսկը կհանգեցնի «տնտեսական ինքնավստահության նվազման եւ ներդրումների վերականգնման դանդաղման»: