News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

«Իրավունք» թերթը գրում է. «Ջավախք»  հայրենակցական միությունն օրեր առաջ հայտարարություն էր տարածել Ախալցխայում կատարված միջադեպի կապակցությամբ:

Սույն թվականի ապրիլի 23-­ին ավանդական ջահերով երթից հետո Ախալցխայի շրջանի Ծղալթբիլա, Աբաթխեւ եւ Ծինուբան հայկական գյուղերի երիտասարդներն ավանդույթի համաձայն բարձրացել են տեղի հայերի կողմից կառուցված սրբավայրի մոտ` կրակ վառելու եւ այսպիսով  հարգելու  Հայոց Ցեղասպանության զոհերի  հիշատակը:

Հասնելով սրբավայր` նրանք հանդիպել են հարեւան Վալե քաղաքից մի խումբ վրացիների, ովքեր խնջույք էին կազմակերպել եւ գտնվում էին ոչ սթափ վիճակում: Չհասկանալով հայ երիտասարդների ուզածը` վրաց երիտասարդները կռվի են բռնվել նրանց  ետ, սակայն որոշ ժամանակ անց  հասկացել են միմյանց:

Միջադեպի մանրամասները պարզելու նպատակով Վրաստանում Հայաստանի դեսպան Յուրի Վարդանյանը պետք է մեկներ Ջավախք, սակայն այսօր «Իրավունք»-ը դեսպանության  խորհրդական Կարեն Պարունակյանից տեղեկացավ, որ պրն Վարդանյանը դեռ չի մեկնել Ջավախք: «Մեկ-երկու հարցի մասին մոտ օրերս պարզաբանում պետք է ստանանք Սամցե-Ջավախքի նահանգապետից, ոստիկանությունից: Դրանից հետո Յուրի Վարդանյանը կմեկնի Ջավախք»,- ասաց Պարունակյանը: 

Դեսպանության խորհրդականից նաեւ հետաքրքրվեցինք` ի՞նչ պարզաբանումներ պետք է ստանա դեսպանը, եթե  եղելությունը կարծես պարզ է: «Մեզ տեղեկատվություն  է հասել, որ որոշ արտահայտություններ են հնչել հայերի հասցեին: Ցանկանում ենք ճշտել` դրանք իրականությունը համապատասխանո՞ւմ են, թե՞ ոչ: Թե գուցե որոշ մարդիկ պղտոր ջրում  ուկ են ուզում որսալ»,- ասաց մեր զրուցակիցը:

Որոշ քաղաքական ու հասարակական շրջանակներ պարբերաբար հնչեցնում են Յուրի Վարդանյանի հրաժարականի պահանջը: Ինչպե՞ս է արձագանքում    այս ազդակներին ու պահանջին դեսպանը: «Ցանկացած հայ մարդ  նման ազդակները վատ կընկալի»,- պատասխանեց Պարունակյանը:  

Մեր դիտարկմանը, թե պարոն Վարդանյանը նման ազդակների հնչեցումից հետո չի՞ փորձում հասկանալ` որտեղ է թերացել, դեսպանության խորհրդականն ասաց.«Ես ամենայն պատասխանատվությամբ եմ ասում` դեսպանն ամեն կերպ գիտակցում է, էսպես ասեմ, իր սխալները, մեծ կամքի ուժ ունենալով` աշխատում է իր վրա ամեն օր: Եվ ասեմ ձեզ` դեսպանը չի սիրում փիառվել»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ականատեսն ենք, թե ինչպես են վրացի գործընկերները վերականգնում՝ Տավուշի և Լոռու մարզերում վնասված երկաթուղին. Խաչատուրյան
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Հայաստանում Վրաստանի արտակարգ և լիազոր դեսպան Գիորգի Շարվաշիձեին...
Ալեն Սիմոնյանը մասնակցել է Վրաստանի անկախության 106-րդ տարեդարձի տոնին նվիրված հանդիսավոր ընդունելությանը
Կեցցե՛ հայ-վրացական հարատեւ բարեկամությունը…
«Կարևոր ներդրում մեր ռազմավարական գործընկերության մեջ». Վրաստանի դեսպանը ՄԱԿ-ում ՀՀ-ի քվեարկության վերաբերյալ
Վրաստանի և Հայաստանի միջև ռազմավարական գործընկերության ևս մեկ կարևոր քայլ. Շնորհակալ եմ Հայաստանին...
Միրզոյանը Վրաստանի ԱԳ նախարարին է ներկայացրել հեղեղումների հետևանքները և իրականացվող աշխատանքները
Հունիսի 3-ին ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը...
Վրաստանը բավարարել է ՀՀ գլխավոր դատախազության միջնորդությունը. հետախուզվողը հանձնվել է իրավասու մարմիններին
Ս.Մ.-ն մեղադրվում է ապօրինի ձեռք բերած, հրազեն հանդիսացող ինքնաձիգով 2019 թվականի սեպտեմբերի 4-ին շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով...
Իլիա Դարչիաշվիլին Հանրապետության օրվա կապակցությամբ շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանին
Թող այս օրը ձեր ժողովրդի համար լցված լինի խաղաղությամբ, միասնականությամբ...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ