News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուի հեռացումով Թուրքիան ավելի անկանխատեսելի է դառնալու, քանի որ երկիրը միանձնյա ղեկավարելու է Էրդողանը։ Այս մասին, այսօր՝ մայիսի 6-ին, լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց թուրքագետ Անդրանիկ Իսպիրյանը։

Թուրքագետի խոսքով՝ Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուի հեռանալով ավարտվեց հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման տխրահռչակ փորձը։

«Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման «ճարտարապետը» հենց Դավութօղլուն էր։ Նա այդ ամենը համակարգում էր դեռ վարչապետի՝ արտաքին հարցերով խորհրդական եղած ժամանակ։ Իսկ 7 տարի առաջ այս օրերին նշանակվեց ԱԳ նախարար եւ հայկական կողմի հետ պատրաստեցին հայտնի արձանագրությունները, որոնք Դավութօղլուի հեռանալուց հետո արեւէ արժեք չունեն»,-նշեց Իսպիրյանը՝ հավելելով, որ ի տարբերություն Էրդողանի, Դավութօղլուն բավականին կրթված ու հավասակշիռ քաղաքական գործիչ է։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ունենք պայմանավորվածություն, որ նոր հանդիպում տեղի կունենա Հայաստանի և Թուրքիայի ներկայացուցիչների միջև. Ռուբինյան
Հայ-թուրքական սահմանին Մարգարայի կամուրջը վերանորոգվել է արդեն…
Ռուբեն Ռուբինյանը Միխայել Զիբերթի հետ քննարկել է Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացը
Ազգային ժողովի նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը հունիսի 4-ին ընդունել է...
Թուրքիայի հետ մի շարք հարցերի շուրջ ունենք բավականին լայն փոխըմբռնում. Արարատ Միրզոյան
Իհարկե, ակնհայտորեն, ժամանակ է, որ մենք տեսնենք գետնի վրա կոնկրետ իրականացվող պայմանավորվածություններ…
«Հրապարակ». Սահմանը դեռ չի բացվել, բայց պատրաստ են բեռներ ընդունել
Այսինքն, պատրաստ են բեռներ ընդունել, սակայն սահմանը դեռ չի բացվել․ Թուրքիան պայման է դրել` մինչեւ...
Հայաստանի հետ սահմանը պետք է բացել եւ կարգավորել հարաբերությունները. Դավութօղլու
Չպետք է թույլ տալ Մերձավոր Արեւելքում մոլեգնող կրակը հասնի Կովկաս...
ԿԳՄՍ նախարարը և Թուրքիայի մշակույթի նախարարը մտքեր են փոխանակել Անիի պատմական կամրջի վերականգնման վերաբերյալ
Հայաստանի և Թուրքիայի հարաբերությունների ամբողջական կարգավորման շրջանակում, ի թիվս այլ հարցերի...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ